Հեղափոխական դևերն ու պետության թալանը

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։

Կոռուպցիայի ու թալանի մասին հուզառատ ելույթներ ունեցող Նիկոլը պարբերաբար հայտնվում է ֆինանսական սկանդալների կիզակետում։

Նախկինում Նիկոլի միակ զբաղմունքն աղքատներից աղի արտասուք քամելն էր։ Նա հանրությանը ներկայանում էր ոչ թե որպես ընդդիմադիր գործիչ, այլ որպես նրանց ընկեր ու բարեկամ։

Նիկոլը սրբացնում էր աղքատ մարդկանց ու աղքատությունը հասցնում կրոնական ուսմունքի մակարդակի։

Շատերն, իհարկե, չգիտեն, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀՇ–ական օլիգարխիայի կողմից ստեղծված նախագիծ էր և սնուցվում էր այն շրջանակներից, որոնց տեսակին հրապարակավ քննադատում էր ու շարունակում է քննադատել։

Քչերին է նաև հայտնի, որ Նիկոլը նախկին իշխանության հաճախորդն էր։ Եթե նա այդպիսին չլիներ, ապա նրան երկու անգամ պատգամավորական մանդատ չէին թողնի ստանալ։

Աղքատներն ականջներով են ընկալում Նիկոլին, ու դրա համար էլ նա դարձավ իրենց սրտի վարչապետը։

Ուշագրավն այն է, որ թալանի ու գանձագողության մասին կոկորդ պատռող Նիկոլն այժմ մսխում է պետական բյուջեն կոկոսի մեջ ընկած պույ–պույ մկնիկի պես։ Նա հսկայական գումարներ է ծախսում պետբյուջեից անձնական հաճույքների ու սեփական քաղաքական նպատակների համար։

Ի դեպ, Նիկոլն այս առումով օրիգինալ չէ։ Հեղափոխության առաջին ալիքի ներկայացուցիչները գաղափարական ու կառավարչական դատարկությամբ են աչքի ընկնում և վերջում բացահայտվում են որպես տոտալ թալանչիներ, որոնք գործել են հակաթալանչիական լոզունգների ներքո։ Բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ է այդպես։

Հեղափոխականներն օգտագործում են ամբոխահաճո լոզունգներ ու անում ճիշտ հակառակը։

Օրինակ՝ բոլշևիկներն աթեիզմին կողմ հանդես գալու և ուղղափառության դեմ պայքար տանելու շրջանակներում հարձակվում էին եկեղեցիների վրա։ Ջարդում էին ու փշրում։

Հիմա բոլորը գիտեն, որ ռուսական եկեղեցիների դեմ բոլշևիկյան հարձակումներն իրականում ունեին թալանի նպատակ։ Աթեիզմի քարոզը քողածածկույթ էր։ Հեղափոխական դևերն ասում էին մի բան, բայց նրանց շարժիչ ուժը լրիվ այլ էր։ Այդ մասին փայլուն ներկայացրել է մեծ գրող Դոստոևսկին իր «Դևերը» վեպում։

Դոստոևսկու նկարագրած ժամանակահատվածից հետո բան չի փոխվել։ Մեր «թավշյա» հեղափոխականները ժամանակակից Վերխովենսկիներ են։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 441 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am