Որքան ծախսեց
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումում հայտարարել է որ Թուրքիան ծախսել է ավելի քան 20 միլիարդ դոլար՝ փախստականներին տեղավորելու համար: «Ներկա դրությամբ Թուրքիան ընդունել է 3 միլիոն փախստական Սիրիայից ու Իրաքից, որոնց տեղավորելու վրա ծախսել է 10 միլիարդ դոլար: Եթե հաշվենք նաև ոչ կառավարական կազմակերպությունների ծախսերը, ապա գումարի չափը կգերազանցի 20 միլիարդ դոլարը: Ի տարբերություն Արևմուտքի՝ Թուրքիայի դռները բաց են փախստականների համար: Մենք ի տարբերություն եվրոպական որոշ երկրների՝ նրանց առջև չենք փակում դարպասները»,- հայտարարել է Էրդողանը:
