Ժողովուրդ լռիր ու հնազանդվիր. կոկորդիլոսագետ մարզպետի նոր բացահայտումը

Ժողովրդական խոսքն ասում է՝ ուզում ես ճիշտն իմանալ, հարցրու գժից կամ ճժից՝ երեխուց: Թե հայրենի իշխանության դասում կոկորիդիլոսագետ մարզպետ Գարիկ Սարգսյանը այս երկուսից որ կատեգորիայի մեջ է մտնում, դատեք ինքներդ, բայց որ նրա հետ ցանկացած շփման ընթացքում նոր
բացահայտումներ են արվում, դրանում համոզվել ենք տարիուկեսվա ընթացքում: Ասենք նույն այս պաշտոնյայի շնորհիվ մենք խավարամիտներս իմացանք՝ կոկորդիլոսը թռչուն է, թե կենդանի: Կոկորդիլոսագետ մարզպետը մի ամբողջ դիսերտացիա պաշտպանեց այս թեմայի վերաբերյալ, եւ իր հանճարեղ բացահայտումների մասին պարբերաբար կիսվում էր հանրության հետ:
Հետո նույն գարիկ սարգսյան հետ աշխարհագրական եւ մաթեմատիկական նոր հորիզոններ բացահայտեցինք, հեկտարի մասին նոր պատկերացումներ: Սարգսյանը պաշտոնավարման առաջին օրվանից դարձել է անեկդոտների հերոս, նրա կադրային քաղաքականությունը, նրա գործունեությունը եւ դրանից մասին մարզպետի անմեղսունակ խոստովանությունը մամուլի էջերում հատորյակներ են ձեւավորել: Եւ ահա, մարզպետը երեկ կրկին ցնցել է իր անկեղծությամբ: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ ոստիկանությունը ծառայում է իշխանությանը եւ միշտ է եղել այդպիսին:
Կար ժամանակ, երբ իր թիմը ընդդիմություն էր ու մեղադրում էր նախկին իշխանությանը, որ ոստիկանությունը ծառայում է նրան։ Հիմա երբ իշխանություն է, լրագրողի դիտարկմանը, թե նախկինում ասում էիք, որ ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, այսօր դուք նույնն եք անում,- ավելի վատ է խմբագրում խոսքը․«Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, եւ եթե ժողովուրդը իր մեծամասնության քվեն տվել է իշխանությանը, ապա ծառայելով իշխանությանը՝ ծառայում են ժողովրդին։ Մեծ լեգիտիմությունը ունեցող իշխանությունը ժողովուրդն է»։ Մեր պարզամիտ մարզպետը մի անգամից մի քանի խոստովանություն է արել, նախ որ ոստիկանությունն իսկապես ծառայում է իշխանությանը, ապա որ ժողովրդի կարծիքը հարցնող այսուհետ չկա, իրենք հենց ժողովուրդն են ու ինչ ուզեն, այն էլ անելու են, ժողովրդի ձայնը, կամքն այլեւս առոչինչ է, մեկ անգամ ձայն են տվել, չորս տարի պարտավոր են լռել ու հնազանդ ընդունել այն ամենն, ինչ անում է իշխանությունը: Թերեւս Նիկոլ Փաշինյանը չէր ստում՝ ասելով, որ իրենք ժողովրդից ոչինչ չեն թաքցնելու, ամեն հարցում բաց են լինելու, ահա, մարզպետն էլ հաստատեց, որ թաքցնելու բան չկա, ընդունեք իրականությունը, որքան էլ դա դաժան լինի:

Անի Սահակյան

դիտվել է 6058 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am