Գույնզգույն տիկնոջն իր շքախմբով ուղարկենք առաջին գիծ

Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք կամ ընդհանրապես ազատվել մարդկանց հերոսացնելու «ավանդույթից»:

 Լարա Ահարոնյանի այս գրառման տակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղադրել է Հանրային հեռուստաընկերության մեր ժամանակի հերոսը նախագծի հղումը: Իսկ ինքը` գույնզգույն մազերով տիկինը, պարզաբանել է, թե վերոնշյալը գրել է մի քանի գեներալ-մայորների հիասթափեցնող դեպքերից հետո: Խոսքն առաջին հերթին գեներալ, Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին է, քանի որ գրառումն արվել է նրա վերջին հարցազրույցից հետո: 

«Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից»: Լարա Ահարոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է, հայտնի է որպես սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, ըստ ԶԼՄ հրապարակումների ինքն էլ այդ համայնքի ներկայացուցիչ է:
Այս հայտարարությունից ժամեր անց մեր դարավոր հակառակորդն ու հարևանը մահաբեր ռումբերով ներխուժեց Սիրիա` սպանդ ու տեղահանություն պարտադրելով Սիրիայի հյուսիասյին շրջանի բնակիչներին` առավելապես քրդերին, ինչպես նաև այս տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին:
Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանը` մեր հաջորդ հարևանն ու հակառակորդը, գրեթե ամեն օր կրակահերթի տակ է պահում Արցախի ու Հայաստանի մեր սահմանները` անընդհատ հիշեցնելով, որ մենք ապրում ենք շարունակվող պատերազմի ռեժիմում: Իսկ սահմանին մեր տղաներն են կանգնած, այն տղաները, ովքեր անհրաժեշտության պահին կյանքով ու արյամբ պահում են սահմանը:

Հիմա Լարա Ահարոնյանը առաջարկում է, որ մենք սահմանին այս տղաների մեջ հերոսներ չփնտրենք, փնտրենք այլ տեղ: Հավանաբար գույնզգույն մազերով տիկնոջ պատկերացրած հերոսները գեյ- պարադների մասնակիցներն են կամ էլ այն միասեռականները, ովքեր ներխուժել էին ոստիկանության բաժին և ծեծել ոստիկաններին: Նրա հերոսները Ստամբուլյան կոնվենցիայի համար կուրծք ծեծողներն են, փողոցներ փակողներն ու քայլողները: Նրա արժեքային համակարգին թերևս հասու չէ այն գիտակցումը, որ ինչպես մենք բոլորս, այնպես էլ ինքը Երևանում նստած մտքին եկածը դուրս տալու համար պարտական է նախ և առաջ պատերազմի դաշտում հերոսացածներին և ամեն օր հերոսացողներին:
Ինքը մեղավոր չէ, որ չի հասկանում, թե ովքեր կարող են լինել պատերազմական ռեժիմով ապրող երկրի հերոսները: Բայց դա չեն հասկանում նաև երկրի իշխանությունները, այլապես իրենց կուսակցության անունից նման կերպ հանդես գալու համար գոնե կամաչեին: Բայց Հայաստանի ներկա իշխանությունները պատերազմի հերոսներին նսեմացնելուց ոչ միայն չեն խորշում, այլ առանձնակի հաճույք են զգում և հերոսներին ոչնչացնելու հատուկ քաղաքական կուրս են որդեգրել:
Եթե հանկարծ թեժ տարածաշրջանում ադրբեջանական ագրեսիան նոր թափ ստանա, և մենք սահմանը պահելու խնդիր ունենանք, արժի որ այս գույնզգույն տիկնոջը` բանակից թռածների իր գույնզգույն շքախմբով, ուղարկենք առաջին գիծ: Թող գնան մի քիչ երկիրը պահեն, ավտոմատի կրակոց լսեն, ռումբի որոտն ու վառոդի հոտը զգան, հետո նոր հերոս լինելու մասին դատողություններ անեն:

Հայկ  Դավթյան

դիտվել է 9223 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am