Փաշինյանի պատմական լոլոն

Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում հայտարարել է, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որում իր գլխավորած կառավարությունը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն:

«Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե, հասկանալի է, որ այդ աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ ունենք, իրական են և կարող են դառնալ իրականություն: Դրա մասին է վկայում նոր եվրոբոնդերի թողարկման հաջողությունը, որը Հայաստանի տնտեսական միջազգային իմիջի առումով կարևոր է: Կարևոր է արձանագրել, որ 2015 թվականի համեմատ` ֆինանսական միջոցների հասանելիության երեք տոկոսանոց կրճատում ունեցանք, այսինքն՝ մեր երկրի համար տոկոսները բարելավվեցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` թողարկվել է 500 մլն դոլարի եվրոբոնդեր, սակայն դրանց իրական պահանջարկը հասել է 2 մլրդ դոլարի: Ռազմավարական պլանավորման առումով, ըստ Փաշինյանի, կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք ֆինանսավորելու հնարավորություն կա: «Հայաստանն այս տարին միջազգային պահուստների առումով կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով: Դեկտեմբերի 31-ին երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը, որը վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում, երեք եռամսյակների տվյալներով, Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում: Այսինքն՝ այսքան արտարժութային միջոցներ են հայտնվել, ինչը կապված է հիմնականում զբոսաշրջային աճի հետ, և սա մեծ հնարավորություններ է բացում ՀՀ քաղաքացիների համար»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ եվրոբոնդերի թողարկման արդյունքում միջազգային տնտեսական հանրության գնահատականներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի նշել, թե 433 մլն դոլարի գնում կատարելուց հետո որքան են կազմել արտաքին պահուստները: Իրականում սա շատ ավելի լուրջ և կարևոր ցուցանիշ է, քան բուն այն փաստը, որ ԿԲ-ն որոշակի ծավալով գնումներ է կատարել: Ինչ վերաբերում է բուն գնման փաստին, ապա գլուխ գովելուց առաջ վարչապետը պարտավոր էր նաև անկեղծորեն խոստովանել և ասել, որ 2018 թվականին` հեղափոխությաւնից հետո, ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պահուստների արտարժութային միջոցները կտրուկ կրճատվեցին: Այսպես` դեկտեմբերին պահուստները կրճատվել էին
306 մլն դոլարով։ Արտաքին տարադրամային պահուստների ակտիվ կրճատում է եղել հատկապես ապրիլ-մայիս ամիսներին, երբ պահուստները նվազեցին 233 մլն դոլարով։ Միայն ապրիլին արտաքին պահուստները պակասել են ավելի քան 200 մլն դոլարով։ Արդյունքում, եթե 2018 թվականի դեկտեմբերին պահուստների ծավալը 2 մլրդ 259 մլն դոլարի էր հասնում, ապա 2019-ի հունվարին կազմում էր ընդամենը 1 մլրդ 994 մլն դոլար։ Հիմա պետք է հասկանալ, երբ վարչապետը խոսում է արտաքին պահուստների 433 մլն դոլարով համալրման մասին, դրա վերջնարդյունքը ի՞նչ թիվ է կազմել: Հասել ենք նախահեղափոխական ցուցանիշի՞ն, թե՞ էլի լոլոներով ենք մխիթարվում:

Ի դեպ, արտաքին պահուստների դոլարային համալրումը միշտ չէ, որ դրական է, ավելի հզոր և կայուն են դիտվում այն տնտեսությունները, որոնք պահուստները համալրում են թանկարժեք մետաղներով, օրինակ` ոսկով: ՀՀ արտաքին պահուստների ոսկու պաշարը ժամանակին ԿԲ այն ժամանակվա նախագահ Տիգրան Սարգսյանը վաճառեց: Դրանից հետո ոսկու գինը միջազգային շուկայում շեշտակի ավելացավ: Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է: Ընդամենն արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասել, երբ հայտարարել է, որ ԿԲ-ն պատմական ռեկորդ է սահմանել: Եթե մենք կարողանայինք վերականգնել մեր ոսկու պաշարները, այ դա կլիներ իսկական ռեկորդ: Բայց նման բան տեղի չի ունեցել: Հետևաբար ասվածը պատմական լոլո է, ոչ ավելին:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 5007 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am