Ադրբեջանը, ԵԽ անդամ լինելով, կարող է ճաղերի հետևում պահել լրագրողին. Ամալ Քլունի

Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան Ամալ Ալամուդին Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, ճաղերի հետևում պահվող ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերն է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատությամբ հանդես եկած Իսմայիլովան ձերբակալվել է 18 ամիս առաջ, հայտնում է tert.am-ը։ Ամալ Քլունին բրիտանական BBC-ի եթերում խոսել է լրագրողի գործի մասին՝ պատմելով, թե ինչու է որոշել ստանձնել այդ գործը: «Վերջին տարիների ընթացքում ես ներկայացրել եմ այլ լրագրողների շահերը, և այդ ընթացքում շատ բաներ եմ կարդացել ողջ աշխարհում լրագրողների հետ կապված գործերի մասին։ Այս մեկն իսկապես ինձ հուզեց, որովհետև մի կողմից ես տեսա, որ նա իսկապես քաջ կին է, 39 տարեկան երիտասարդ կին, ով աշխատում է մի երկրում, որտեղ նա շատ լավ գիտեր լրագրող լինելու հետևանքները»,- ասել է Ամալ Քլունին: «Այն միտքը, որ Ադրբեջանը, Եվրոպայի խորհրդի անդամ լինելով, կարող է ճաղերի հետևում պահել լրագրողի, որովհետև չի ցանկանում, որ նա ճշմարտությունը հաղորդի, ինձ իսկապես զայրացրեց, և ես մտածեցի, որ գուցե կարող եմ ինչ-որ բան անել նրան օգնելու համար»,- հավելել է նա: Լրագրողը հարցրել է Ամալ Քլունիին, թե ինչպես է նա վերաբերվում ԱՄՆ-ի իշխանությունների արձագանքին, որոնք կարծես գոհ են Ադրբեջանի գրանցած առաջընթացից։ «Լավ նորությունն այն է, որ մենք գիտենք, որ դիվանագիտական ճնշումը կարող է ազդեցություն ունենալ իշխանության վրա»,- ասել է իրավապաշտպանը՝ հիշեցնելով, որ անցած ամիս ազատ են արձակվել տասնյակ քաղբանտարկյալներ, և դրանից երկու շաբաթ անց նախագահ Իլհամ Ալիևն արդեն հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Ամալ Քլունին դա որպես դրական քայլ է գնահատել, սակայն նշել է, որ Խադիջան դեռ մնում է բանտարկված: Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելն ու ծախսելը), 192-րդ հոդվածի (անօրինական գործարարություն), 213-րդ հոդվածի (հարկերից խուսափելը) և 308 հոդվածի (լիազորությունների չարաշահումը) հատկանիշներով։ Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am