Բոլոր հակամարտությունների պատճառները պետք է վերացվեն. Պան Գի Մուն
Աշխարհում բոլոր հակամարտությունների պատճառները պետք է վերացվեն՝ իր տեսաուղերձում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Հայտարարությունն արվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումի առիթով, որն անցկացվում է Բաքվում՝ փոխանցում է RIA Novosti-ն։ «Քսենոֆոբիան, ռասայական խտրականությունը աշխարհի առջև կանգնած լուրջ խնդիրներ են։ Այսօր աշխարհում շատ փախստականներ կան։ Բոլոր հակամարտությունների պատճառները պետք է վերացվեն։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սկզբունքային կլինի բռնության դեմ պայքարի հարցում»,- հայտարարել է Պան Գի Մունը։
