Սեփականության վերաբաշխման թաքնված շերտերը

«Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի» ծրագրի շրջանակում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր գործարարներին համարում է թիվ մեկ դաշնակիցը.

«Մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված: Եվ այդպես էլ պետք է զգա, որովհետև մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում չունենք սեփականության վերաբաշխման որևէ դեպք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունն այս հարցում իրեն նույնիսկ չափից ավելի զուսպ է պահում, որպեսզի հանկարծ գործարար աշխարհի շրջանում անորոշության զգացում չառաջանա: «Մենք պետք է ամուր կագնենք նրա թիկունքին, ով քարը քարի վրա է դնում, աշխատատեղ է ստեղծում, հարկ է վճարում` անկախ համակրանքներից և հակակրանքներից: Սա է տնտեսական հեղափոխության անկյունաքարային խնդիրը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով` նաև անհատական ջանքն է, որ պետք է բերի տնտեսական հեղափոխության: «Աղքատության հաղթահարման միջոցը քաջալերելն է մարդկանց, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն: Բարեգործության այն մոդելը, որ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ խանգարել: Մարդուն կարելի է հաց տալ 1 օր, 2 օր, 1 ամիս, 2 ամիս»,- հայտարարել է նա:

Այս պնդումների հետ չհամաձայնելն անշուշտ դժվար է. առանց գործարարների` չի կարող տնտեսական հեղափոխություն լինել, բարեգործությամբ հնարավոր չէ աղքատությունը վերացնել, իսկ սեփականության վերաբաշխումը ուղղակիորեն կփոշիացնի տնտեսության ցանկացած առաջընթաց: Բայց մի բան է այդ մասին հայտարարել, մեկ այլ բան` այդ ամենը իրականում կատարել: Արդյոք գործարար չէր Սպայկա ընկերության ղեկավարը, որին անցյալ տարի Փաշինյանը ձեռնաշղթաներ հագցրեց` ԱԱԾ-ի մասկի շոուի ուղեկցությամբ: Բազմաթիվ գործարարների գույքի վրա արգելանք դրվեցին ու հանվեցին: Թե ում գույքի վրա ինչու դրվեց կալանք և հետագայում ինչպես հանվեց` շատ դեպքերում հայտնի չէ: Օրինակ` հետաքրքիր կլիներ իմանալ` ինպես եղավ, որ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա նախ կալանք դրվեց, հետո էլ հանկարծ հանվեց: Հավանաբար այս մասին գործարարները կխոսեն տարիներ անց:
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանցի պետականացումը` առանց դատարանի որոշման, ինչ էր, եթե ոչ սեփականության իրավունքից զրկում: Հաջորդաբար, եթե այդ հյուրանոցը որպես պետական գույք օտարվի և արդյունքում անցնի մեկ այլ սեփականատիրոջ, ինչ անուն պետք է տալ այս ողջ գործընթացին, եթե ոչ սեփականության վերաբաշխում: Ազատ տնտեսական հարաբերությունների պայմաններում գույքի վերաբաշխումը, որի տարբերակներից մեկն էլ պետականացումն է, չի կարող իրականացվել առանց դատարանի որոշման: Դատական գործընթացը այն միակ ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս սեփականատիրոջը պաշտպանել իր իրավունքները` հասնելով ընդհուպ մինչև եվրոպական դատարան: Եթե ի սկզբանե ընտրվում է արտադատարանական ճանապարհ, նշանակում է գործ ունենք կապիտալի վերաբաշխման հետ:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադիր է գործարկել առանց դատարանի որոշման գույքի բռնագանձման ինստիտուտը: Համապատասխան օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է, որով նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը, այն դեպքում եթե դրա ծագումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Սա կուլակաթափ անելու շատ կոնկրետ սպառնալիք է և որևէ կապ չունի այն սկզբունքների հետ, որի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 1810 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am