Ձեր տեղը կանանց դեմ պատերազմի դաշտն է

Իշխանությունը կեղտոտ արշավ է սկսել Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի դեմ: Նրանք ըստ ամենայնի չեն կարողանում նայել իրականությանը բաց աչքերով, որին առերեսում է հերոս Բալասանյանը՝ ժամանակ առ ժամանակ իր սթափեցնող հայտարարություններով: Գեներալը պարբերաբար իշխանության առջեւ հայելի է պահում, որպեսզի տեսնեն՝ ովքեր են իրենք, իսկ քանի որ առանձնապես հիանալու բան չունեն, ցավագին, հիվանդագին են ընդունում այդ ամենը: Այս օրերին էլ ասպարեզ են նետում Վիտալի Բալասանյանի դեմ արտահայտվել ցանկացողներին , իսկ քանի որ նորմալ մարդիկ գեներալ Բալասանյանի դեմ ասելիք չեն կարող ունենալ, իշխանությունը հավաքագրում է թափթփուկների ու փոքր խմբաքանակներով պարբերաբար բաց թողնում: Հերթը հանրահայտ Քոչարյան Անդրանիկինն է, ով աչքի է ընկել իր սանձարձակ հայտարարություններով: Հանրությունը չէր մարսել Արփինե Հովհաննիսյանին ուղղված նրա անպարկեշտ վիրավորանքները, բայց նա նոր զառանցանքներով է աչքի ընկել: Ասել է, որ Վիտալի Բալասանյանը ապրիլյան պատերազմի ժամանակ իրավունք չուներ հրամաններ տալու, նա ընդամենը PR –ով է զբաղվել:

«Չնայած նա բազմիցս հայտարարել է, որ ինքը ապրիլի 2-ին գնացել է համապատասխան պաշտպանական շրջան եւ հրամաններ է իջեցրել, որի իրավունքը չունի եւ ես համոզված եմ, որ այդպես չէր կարող լինել, պաշտպանական շրջանի հրամանատարին, հրետանին հանելու, կրակ բացելու եւ այլն։ Դա ավելի շատ նման է PR գործողությունների, որ բանակի կառավարման հետ որեւէ աղերս չուներ»։ Ուստի ըստ Քոչարյանի իմաստ չունի նրան կանչել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստերին:
Նախ ով չգիտի, տեղեկացնենք, որ Քոչարյանի հորինած այդ հանձնաժողովը բառի բուն իմաստով ժամավաճառությամբ է զբաղված, մարդիկ հավաքվում են, փորձում կեղտեր գտնել նախկինների վրա, բայց ամիսներ շարունակ ու ցայսօր ոչինչ չի ստացվում, դրա ապացույցն է, որ նույնիսկ նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների չեն կարողանում հրավիրել մի պարզ պատճառով՝ հրավիրեն, որ ինչ անեն, ամեն ինչ այնքան պարզ է, եւ անգամ նույն հհանձնաժողովի անդամներն են հասկացել, որ իրենք ուղղակի անելիք չունեն եւ Քոչարյանն այսպիսով զբաղմունք է գտել իրեն,որոշակի խորհրդավորություն ստեղծել փակ նիստերով, որպեսզի կարեւորված անձ ներկայանա: Ուստի Վիտալի Բալասանյանն, իսկապես, անելիք չունի այդ հանձնաժողովում, քանզի նա իր գործը հերոսաբար արել է քառօրյայի օրերին:
Այստեղ են ասում՝ ում ինչ բացատրես, Անդրանիկ Քոչարյանին կարելի է բարեկամաբար խորհուրդ տալ մեկնել Արցախ ու երեխաներին է անգամ հայտնի Բալասանյանի այդ օրերի աշխատանքը, որի շնորհիվ է նաեւ, որ ապրիլյան պատերազմ անդառնալի հետեւանքներ չունեցավ մեզ համար: Իսկ ընդհանրապես պարոն Քոչարյանը ճիշտ կանի չմտնի այնպիսի տարածք, որտեղ ինքն առհասարակ անելիք չունի: Իր առաքելությունը կանացի դաշտում է, նրանց հետ բանավեճի, լեզվակռվի պատերազմում, որը նա անում է առանձնակի հպարտությամբ եւ պատվով:

Անի Սահակյան

դիտվել է 8337 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am