Թուրքիան դեռ հեռու է Եվրամիությանն անդամակցելուց.Մոգերինի
Եվրաﬕության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետների վերաբերյալ հարցին ասել է.«Թուրքիան դեռևս հեռու է Եվրամիությանն անդամակցելուց, ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունները Բրյուսելի համար միակ հնարավորությունն է՝ օգնել երկրի արդիականացմանը: Մենք դեռևս հեռու ենք դրանից: Դա կախված է բանակցությունների ընթացքից»: Նա նշել է, որ Բալկանյան երկրները բանակցություններ են վարում արդեն երկար տարիներ, սակայն «դեռ հեռու են անդամակցությունից»: «Ես վստահ եմ, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները ﬕակ հնարավորությունն են օգնել երկրին արդիականացնել պետությունը, հարգել հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ԶԼՄ-ների և խոսքի ազատությունները»,- ասել է Մոգերինին:
