Գլխավոր շտաբի պետը ԱԺ կհրավիրվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հոկտեմբերի 11-ին ապրիլյան քառօրյայի ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովը նիստ էր հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր փակ-գաղտնի նիստի մանրամասները ճշտել: Գրել էինք, որ մեր տեղեկություններով` երեկ նիստին քննել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին, որը մասնակից է եղել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Եւ, ահա, ըստ մեզ հասած նոր լուրերի` ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովը առաջիկայում ԱԺ է հրավիրելու ԳՇ պետ Արտակ Դավթյանին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
