Ինքնոչնչացման պատերազմ

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի խոսքերից խռովահույց եղած հանրույթը չի հանդարտվում: Տալիս-առնում, վերցնում դնում են ոչ միայն գեներալի խոսքերը, այլ բոլոր նրանց, ովքեր համարձակվել են նրան պաշտպանել հարձակվող տգետների ոհմակից:
Իսկ ինչ էր ասել Բալասանյանը. «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»: Խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Անշուշտ, կարելի էր խոսքն ավելի մեղմ ձեւակերպել,զուրկ ավելորդ հուզականությունից, քանզի ֆիզիկական ոչնչացման մասին հիշատակումը ոմանք շատ ուղիղ որպես բռնության սպառնալիք են ընկալել:
Բայց եթե հանդուրժում եք համացանցում տիրող սեռական հայհոյանքի ու բռնության կոչերը, ապա բարոյական իրավունք չկա քար նետել հերոս գեներալի ուղղությամբ: Այլ հարց է, որ անդաստիարակ դատարկությունները շարունակում են շուրջօրյա ռեժիմով դասեր տալ դիմացիններին:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին չգիտես ինչպես հայտնված Արմեն Գրիգորյանը, որ մեկ օր առաջ վիրավորել էր գեներալին «խուլիգան» անվանելով եւ «քաղաքական աղբանոց» ուղարկելով, շարունակում է ցուցադրել իր դատարկությունը.«Ես էլ հեղափոխության մեջ եմ ներդրում ունեցել, իրավունք ունեմ խախտել օրենքները»: Որ դուք խախտում եք գրված ու չգրված օրենքներ, դրա ապացույցն էլ պետություն կերտած մարդու հասցեին վայրահաչելն է, այլեւս վիճարկման ենթակա չէ: Եւ հետո հեղափոխությունը չփորձեք թանկով ծախել մեզ վրա, քանի որ վարչապետ Փաշինյանն է բազում առիթներով ասել, որ հեղափոխությունն արել են մեզանից յուրաքանչյուրը:

Եւ ընդհանրապես ինչ եք արել դուք ձեր կյանքում, բացի գրանտային ծրագրեր իրականացնելուց, որ հիմա պատերազմ եք հայտարարել ազգի հերոսներին, Արցախի պետականության շինարարներից մեկին: Չի կարող Շուշին մարդու իրավունքների խնդիր համարողը հաղթել Շուշին ազատագրողներից մեկին : Սա քննարկման թեմա չէ: Ու երբ խոսում են մեծերը, ճիշտ կանեք այսուհետ չընկնեք ոտքերի տակ, դուք այդ ժամանակ ոչ փախչել եք կարողանալու, ոչ պաշտպանվել, ձեր մտավոր «բագաժը» դա ձեզ թույլ չի տալու ու ստիպված եք լինելու տշվել այս ու այն կողմից: Միակ բանը, որ կարող եք անել ցավից ոռնալ ու հիստերիկ գոռոց հանելն է, ինչ արեցիք Աղվան Վարդանյանի փոքրիկ քոթակից հետո:

Հիշեցնենք, որ Վարդանյանը Գրիգորյանին դասալիք էր անվանել ու հիշեցրել, որ ժամանակը ջնջում է փոքրերին.«Այսօր էլ Վիտալի Բալասանյանի խոսքն ուղղված է նրանց, ում կիսատ կյանքն ու գործը ահաբեկչություն է հայկականության դեմ: Ձեր ասած փոքր մարդը դրանցից է: Մի կողմում Արցախի հերոսն է, մյուս կողմում` դասալիք: Մնացյալի դատավորը ժամանակն է: Ժամանակը ջնջում է փոքրերին»: «Ո՞վ է Աղվան Վարդանյանը: Հա, դաշնակ, որը հեղափոխությանը դեմ էր քվեարկել, պարզ է: Եթե Աղվան Վարդանյանի կարիերան ընդհատվել է հեղափոխությունում, որում ես նույնպես ներդրում եմ ունեցել, բնականաբար, այդպիսի կարծիք պետք է արտահայտեր» ,-հակադարձել է Գրիգորյանը: Եթե Վարդանյանի կարիերան է ընդհատվել, ապա վերջացել է ձեր բանականությունը, որը թույլ կտալ իրերն իրենց անուններով կոչել:

Անի Սահակյան

դիտվել է 4147 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am