Թուրքական ներխուժում Սիրիա՝ ամերիկյան ուժերի դուրս գալուց հետո

Թուրքիան ներխուժեց Սիրիա, այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը դուրս եկան Սիրիայից։

Սիրիայի հյուսիսարևելյան սահմանամերձ շրջաններին թուրքական օդուժի և հրետանու ռմբակոծություններին հետևել է ցամաքային զորքերի ներխուժումը: Սահմանամերձ վայրերի բնակիչները շտապում են հեռանալ ռազմական գործողությունների շրջանից:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողության առաջին օրը բարեհաջող է համարել: Նախանշված թիրախները ոչնչացվել են, գործողությունը ընթացքի մեջ է, հայտնել է գերատեսչությունը: Թուրքիայի ռազմական օդանավերը և հրետանին հարվածել են ավելի քան 180 թիրախների, ինչպես նաև գյուղական Ղամըշլու և Դերիկ շրջաններին: Ղամըշլիում ավիահարվածների թիրախն էր բանտը, որտեղ բանտարկված են «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների զինյալները: Սիրիացի քրդերի տեղական իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիան նման կերպ ակնհայտորեն փորձել է օգնել ահաբեկիչներին բանտից փախչելու համար:

Ինչ վերաբերում է ցամաքային գործողություններին, ըստ թուրքական կողմի տեղեկատվության՝ գիշերը թուրքական ուժերը սահմանամերձ սիրիական Թել Աբյադ քաղաքում 7 կիլոմետր առաջ են անցել: Իսկ քրդերից և արաբներից կազմված Սիրիական ժողովրդավարական ուժերը (SDF) հայտարարել են, որ սահմանամերձ գյուղերում ծանր բախումներ են ընթանում: Նրանք դիմել էին միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Անկարայի ռազմական գործողությունը կհանգեցնի հումանիտար աղետի, ինչպես նաև «Իսլամական պետության» վերակենդանացմանը: Միջազգային կոալիցիային և ՄԱԿ-ին նրանք կոչ են արել Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտի ստեղծել:
2016-ից մինչ հիմա Սիրիայի տարածքում Թուրքիան երկու լայնածավալ ռազմական գործողություն է իրականացրել: Որպես այս նոր գործողության նպատակ Թուրքիան հայտարարում է իր սահմաններին ահաբեկչական սպառնալիքի վերացումն ու անվտանգության գոտու ստեղծումը: Թուրք-սիրիական ավելի քան 800-կիլոմետրանոց սահմանի զգալի մասը գտնում է քրդերի վերահսկողության տակ:

Ռազմական գործողության մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Անցած կիրակի Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Սպիտակ տունը հայտարարեց Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, իսկ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանը խոսել է հարձակումը սկսվելուց ժամեր առաջ:
ԱՄՆ-ում հանրապետականներ ու դեմոկրատներ ներառող մի խումբ սենատորներ առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Էրդողանի հանդեպ: ԱՄՆ-ի նախագահի քաղաքական հակառակորդները Դոնալդ Թրամփին մեղադրում են քրդերին դավաճանելու համար:

Թրամփի կուսակցության անդամ, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը համարել է նրա նախագահության ամենամեծ սխալը: Թրամփը պաշտպանել էր իր որոշումը՝ ասելով, թե ամենամեծ սխալը ԱՄՆ-ի միջամտությունն էր Մերձավոր Արևելքի հակամարտությանը, և ինքը ձգտում է այնտեղից դուրս բերել ամերիկացի զինվորներին: Ամեն դեպքում, երեկ նա «վատ գաղափար» է համարել Սիրիա ներխուժելու Թուրքիայի գործողությունը: Պետքարտուղար Մայք Փոմփեոն պնդել է, որ Վաշինգտոնը երբեք հավանություն չի տվել այդ գործողությանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպմանը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում ընթացող ռազմական գործողության ընթացում, թուրքական զինուժը արդեն 109 ահաբեկիչ է չեզոքացրել, նկատի ունենալով քուրդ զինյալներին:
Նա մերժել է Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ միջազգային քննադատությունը, նորից պնդելով, որ գործողության նպատակը Թուրքիայի սահմաններին ահաբեկչության վերացումն է: Նա ասել է, որ այդ շրջաններում անվտանգության գոտի է ձևավորվելու, որտեղ բնակեցվելու են սիրիացի փախստականները: Էրդողանը սպառնացել է Եվրոպային՝ ասելով, թե փախստականների դիմաց կբացի դռները դեպի եվրոպական երկրներ և հայտարարել, թե Եվրամիությունը չի կարող Թուրքիայի գործողությունը որակել որպես հարձակում:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Բելգիայի և Լեհաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստում, դռնփակ քննարկելու է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը:

Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել Եգիպտոսին՝ այդ երկրի նախագահին անվանելով «մարդասպան, որը ոչնչացրել է երկրում ժողովրդավարությունը», իսկ Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենում խաղաղ բնակիչների մահվան համար:
Բազմաթիվ երկրների կառավարություններ մտահոգություն են արտահայտել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ ռազմական հարձակման հետ կապված։ Միաժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է արտահերթ նիստ գումարել այս հարցի վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ օրեր առաջ ասել էր, որ Միացյալ Նահանգները չի միջամտի Թուրքիայի գործողություններին, սակայն միաժամանակ Թուրքիայի կողմից հարձակումը «վատ միտք» էր անվանել։ ԱՄՆ սենատորները հայտարարեցին, որ օրինագիծ է նախապատրաստվում ՝ պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի, և երկրի ռազմական ու էներգետիկ արդյունաբերությունների նկատմամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ թեև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան ունի իր անվտանգությամբ մտահոգվելու իրավունք, սակայն «կարևոր է խուսափել գործողություններից, որոնք կարող են հետագայում ապակայունացնել տարածաշրջանը»: Մինչդեռ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան և Լեհաստանը կոչ են արել այսօր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստ անցկացնել:

Իսկ Արաբական պետությունների լիգան, որը բաղկացած է 22 անդամ երկրներից՝ ներառյալ Եգիպտոսը, Իրաքը և Սաուդյան Արաբիան, հայտարարել է հոկտեմբերի 12-ին նախարարական նիստ անցկացնելու մասին ՝ քննարկելու Թուրքիայի հարձակումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 846 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am