Բաքվից հետո՝ Երևան․ Ինչ են քննարկելու Փաշինյանն ու Գախարիան

Վրաստանի նոր վարչապետ Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին այցերը կատարում է հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտում: Գախարիան նախօրեին այցելեց Ադրբեջան, հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան, ամսվա վերջին էլ ծրագրված է նրա այցը Թուրքիա:

Մոտ ապագայում Վրաստանի վարչապետն այցելելու է նաև Բրյուսել՝ ծանոթանալու Եվրամիության նոր ղեկավարների հետ:

44-ամյա Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնում նշանակվել է սեպտեմբերին: Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող քաղաքական ուժի առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի մեծամասնությունն էլ հաստատել է նրան վարչապետի պաշտոնում:

Իվանիշվիլիի մերձավորներից մեկը համարվող Գախարիան մինչ վարչապետ նշանակվելը Վրաստանի ներքին գործերի նախարարն էր: Ընդդիմության կողմից նա խստորեն քննադատվել էր հատկապես Թբիլիսիի կենտրոնում հակառուսական ցույցը բիրտ միջոցներով ցրելու հրամանի համար, ինչին հետևանքով բազմաթիվ մարդիկ էին տուժել: Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ որպես վարչապետ Գախարիայի առաջին պաշտոնական այցի մասին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նա Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններ է վարելու երկկողմ հարաբերությունները, քաղաքական և տնտեսական կապերը զարգացնելու համար:

Գիորգի Գախարիան սովորել և որոշ ժամանակ բնակվել է Ռուսաստանում: Նա հերքում է Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին վրացական մամուլի հրապարակումները: Մասնավորապես, «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ նոյեմբերին պլանավորվում է նրա այցը Մոսկվա: Լրագրողների հարցերին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք մոտ ապագայում այցելել Ռուսաստան՝ փորձելու նորմալացնել ռուս - վրացական հարաբերությունները, Գախարիան կարճ պատասխան է տվել․ - «Չեմ հաստատում»:

2008-ից մինչև հիմա Վրաստանի և Ռուսաստանի ղեկավարները բարձր մակարդակի հանդիպում չեն ունեցել, փոխայցելություններ չեն կատարել: Այդ ընթացքում արտաքին գործերի նախարարներն առաջին հանդիպումն ունեցան 2019-ի սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Միակ ուղիղ երկխոսությունը վարում են Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:

Երկու երկրների հարաբերությունները խզվել են 2008-ի ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Վարչապետի պաշտոնում իմ առաջին այցը Ադրբեջան պատահական չէ: Մենք համոզված ենք, որ այս այցով ևս մեկ անգամ մեր բարեկամներին ու թշնամիներին ապացուցում ենք, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, որոնք չեն կարող լուծվել եղբայրաբար ու բարեկամաբար», - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպմանն ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հիմնական ուղղություններն ու տարածաշրջանային նշանակություն ունեցող համատեղ ծրագրերը:

Հաջորդ շաբաթ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան: Հայ-վրացական բանակցություններին մշապես հաջորդում են հավաստիացումներ, որ Հայաստանն ու Վրաստանը չունեն հարցեր, որոնք չեն կարող կարգավորվել։

Իսկ թե Վրաստանի նոր վարչապետի այցն ինչով կնաշանավորվի՝ ցույց կտան հայ-վրացական առաջիկա բանակցությունները։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1480 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am