Արթուր Դավթյանը դժգոհ է Փաշինյանից. ցածր աշխատավարձով, առանց կաշառքի

 Կառավարությունը հաստատել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, որով, բացի իրավական ու կառուցվածքային բարեփոխումներից, նախատեսվում է նաև դատական համակարգում աշխատավարձերի բարձրացում։

Այս փաստը, սակայն, առանձնապես չի ոգևորում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Կառավարության նիստում նա հայտարարեց, որ ՀՀ դատախազությունը մի քանի վերապահում ունի դատաիրավական ռազմավարության վերաբերյալ։ Դատախազը դժգոհ է, որ անընդհատ բարձրացնում են դատավորների աշխատավարձերը, մինչդեռ դատախազների աշխատավարձը ցածր է. «Ակնհայտ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում դատավորների նկատմամբ։ Իմ կարծիքով` դա արդարացված չէ։ Քրեական արդարադատության ոլորտը սկսվում է հետաքննիչից, հետքքննությունից, մինչև հասնում է դատարան։ Եթե շատ պարզ ասեմ` դատավորն արդեն իսկ հետաքննիչից այսօր մի 4 անգամ ավելի աշխատավարձ է ստանում, 2-3 անգամ ավելի է ստանում քննիչից, դատախազից»,– հայտարարեց Դավթյանը և ավելացրեց, որ նման անհամարժեք մոտեցումները բացասական հետևանքների կհանգեցնեն։

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ դատավորների հարցն առաջին պլան է եկել` հայտնի հանգամանքների բերումով և օբյեկտիվորեն, որովհետև, ըստ էության, դատավորները դատաիրավական համակարգի այսբերգի վերևում են: Դատախազի ասածների մեջ, անշուշտ, ճշմարտություն կա: Հատկապես հեղափոխությունից հետո քննիչների գործն անասելի բարդացել է: Տասնյակ հազարավոր գործեր են հարուցվում` սկսած ամենասովորական դպրոցի պահակի վրա դուրս գրված աշխատավարձից, վերջացրած ամենախոշոր գործերով: Հեղափոխությունից հետո բողոքների և դիմումների մի անասելի տարափ սկսվեց` տեղից վեր կացողը անմիջական վերադասի, հարևանի, բարեկամի, գործընկերոջ ու ընկերոջ դեմ կա'մ բողոք էր գրում, կա'մ Թեժ գիծ զանգում:

Բողոքները շատ դեպքերում անգամ, առանց կարդալու, ուղարկվել են դատախազություն: Մի առիթով ինքը` Նիկոլ Փաշինյանը, խոստովանեց, թե քննիչներն աշխատում են գրեթե շուրջօրյա` առանց հանգստյան օրերի, բայց էլի չեն հասցնում, քանի որ կոռուպցիոն բնույթի գործերը շատ-շատ են: Թեպետ այդ գործերի մի մասը հետագայում հասնում է դատարան, մի մասը կարճվում, սակայն ամեն դեպքում քննչական գործողություններ կատարվում է, ըստ ընթացակարգի` գործերը կազմվում են, այսինքն` քննիչն իր գործն անում է: Այս առումով հարցն ունի նաև բարոյական կողմ` ի վերջո դատավորները որոշումներ են կայացնում` հիմնվելով քննիչների կազմած գործի, հատաքննությամբ ձեռք բերված և գործում ներառված ապացույցների հիման վրա: Հետհեղափոխական Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի դատական գործերի համար իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ-որ կերպ գնահատեն քննիչների աշխատանքը: Արթուր Դավթյանը հենց դրանից էր նեղված ու թերևս հենց այս մասին էր ակնարկում. Ինչո՞ւ պիտի քննիչը կատարի գործեր սարքելու, իշխանության քաղաքական մահակը գործողության մեջ դնելու խիստ անշնորհակալ գործը, երբ դրա դիմաց նրան առաջարկվում է ցածր աշխատավարձ և պահանջ է դրվում` աշխատել առանց կաշառքի:

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2859 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am