Պուտինը ցանկանում է խախտել եվրոպական միասնականությունը. Օբամա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խախտել եվրոպական միասնականությունը, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՝հարցազրույց տալով CBS հեռուստաընկերությանը :Պուտինը «ընդհանուր առմամբ դիտարկում է ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը և տրանսատլանտյան միասնականությունը՝ որպես սպառնալիք ռուսական իշխանությանը», հայտարարել է Օբաման: «Միգրացիոն ճգնաժամը խնդիր է ոչ միայն Եվրամիության համար, այլև ԱՄՆ-ի, սակայն ռազմավարական առումով առավել մեծ վտանգ են ներկայացնում Եվրոպայում ամրապնդվող «ուլտրաաջ ազգայնականությունը, որը սպառնում է եվրոպական միասնականությանը, իսկ որոշ դեպքերում շահագործվում է այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին պարոն Պուտինն է»»,-ասել է Օբաման: Նրա կարծիքով՝ Պուտինը սխալ է անում: Բացատրելով իր դիրքորոշումը ռուս գործընկերոջը՝ Օբաման նշել է, որ «իրականում ուժեղ ու միասնական Եվրոպան, որը կգործի ուժեղ, արտաքին աշխարհին միտված Ռուսաստանի հետ, ճիշտ դեղատոմս է», սակայն մինչ օրս Պուտինը «ամբողջությամբ չի համոզվել»:
