Վիտալի Բալասանյանն էլ է վարչապետի հետ հաց կիսել. Արմեն Գրիգորյան (video)
«Արդեն գիտեք, որ ԱԱԾ-ն գործը քննում է, և դրա շրջանակներում այլևս բան չկա ասելու։ Իրավապահ մարմինները կասեն՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ հանցակազմ կա՞ր, թե՞ ոչ։ Այդ պատճառով էլ նրանց են ուղարկել, որպեսզի ճշտեն»,- այսօր Կառավարության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին:
Դիտարկմանը, որ համացանցում հիշում են, որ ինքը Վիտալի Բալասանյանի հետ նույն սեղանի շուրջ նստել ու հաց է կիսել, Ա. Գրիգորյանը նշեց, որ այդ ամենը պետք է Վիտալի Բալասանյանի հետ «ճշտվի», քանի որ վերջինս էլ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի հետ է հաց կիսել»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
