Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության ոդիսականը

Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին Irakanum.am-ի հրապարակած լուրը իսկական փոթորիկ բարձրացրեց քաղաքական եւ հասարակական շրջանակներում: Լրատվամիջոցը հղում անելով հավաստի աղբյուրներին գրել էր, որ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

«Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին»,- գրված էր կայքի հրապարակման մեջ:
Լուրը մոտ երկու ժամ անորոշ մնաց, պաշտոնական որեւէ խողովակով հնարավոր չէր լինում հերքում կամ հաստատում ստանալ: Վարչապետի մամուլի խոսնակը լռում էր, ՊՆ-ից հայտնում էին, թե Դավիթ Տոնոյանը աշխատանքի է, ինքը՝ Տոնոյանն էլ ասաց, որ ոչ մի բան ասել չի կարող, ոչ կհերքի, ոչ կհաստատի, ինքն այս պահին շարունակում է աշխատանքը: Իսկ նախագահականից էլ վստահեցնում էին, որ չեն ստացել հրաժարականի միջնորդություն: Ի վերջո, վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հերքց լուրը՝ անհեթեթություն որակելով այն:
Միայն այդ հերքումից հետո ակտիվացան մամուլի խոսնակները ու տարածվեցին խրոխտ հերքման տեքստեր:

Այս ողջ ընթացքից պարզ դարձավ, որ իրականում լուրերն անհիմն չէին, առավել եւս անհեթեթ, այլապես պատկան գերատեսչությունները չէին անցնի խորը ընդհատակ ու դուրս չէին գա միայն վարչապետի հերքումից հետո: Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Վանեցյանի հրաժարականից հետո ուժային կառույցների ղեկավարներ Վալերի Օսիպյանն ու Դավիթ Տոնոյանն էլ են հեռանալու: երկուսը հեռացան, իսկ Տոնոյանը՝ ոչ: Համատարած այդ լռությունը գաղտնազերծեց այն, որ իրականում Տոնոյանին հեռացնելու մտադրություն վարչապետն ունեցել է, այդ մասին հայտնի է նաեւ Տոնոյանին, սակայն ինչ-որ բան փաստորեն ետ պահեց Փաշինյանին չգնալու այդ քայլին:
Չի բացառվում, որ իշխանությունը ինֆորմացիոն <<բադիկի>> միջոցով փորձում էր հասարակական կարծիք ստուգել, ի վերջո, չի կարող բոլոր հեռացողներին գլուխները եփել մի կաթսայում եւ հայտարարել, թե նախկինների հետ ունեցած կապը նրանց կաշկանդում էր աշխատել: Վանեցյանի պաշտոնանկությունը մի կերպ, զոռով-շառով փորձում են մարսել՝ ազգի դավաճան հռչակելով վերջինիս, բայց ինչ պետք է ասեն Տոնոյանի պարագայում, բանակն անսասան կատարում է իր առջեւ դրված խնդիրները, զինված ուժերի ղեկավարն էլ իր գործի գիտակ է, այդ մասին են վկայում տարատեսակ սոցհարցումները, որոնց արդյունքում Դավիթ Տոնոյանը առնվազն վարկանիշայինների եռյակում էր Վանեցյանի եւ Փաշինյանի կողքին: Պատահական չէ, որ Տոնոյանի հրաժարականի մասին ոչ պաշտոնական լուրի հրապարակումից հետո էլ հանրության տարբեր շրջանակներ չթաքցրեցին իրենց զայրացած վերաբերմունքը:

Ամենայն հավանականությամբ իշխանությունը ստուգում էր հանրության վերաբերմունքն առ Դդավիթ Տոնոյան ու հասկանալով, թե ինչ կարող է լինել, ետքայլ արեց: Սակայն ՊՆ-ում կասկած չունեն, որ Տոնոյանի հեռացումը շաբաթների կամ ամիսների հարց է, փաստարկում են, որ հակառակ պարագայում Տոնոյանը Մանվել Գրիգորյանի հրապարակային պաշտպանությամբ հանդես չէր գա: Կարելի է կանխատեսել, որ իշխանությունը կսկսի Տոնոյանի վարկաբեկման գործընթաց, որպեսզի հեռացումը իր համար ցավոտ չլինի ու հասարակությունը չգրոհի իշխանության վրա:

Անի Սահակյան

դիտվել է 2810 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am