Չափներդ ճանաչեք ու մի ինքնահաստատվեք հերոսի հաշվին

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը մեծ զայրույթ է առաջացրել իշխանական ու իշխանամերձ շրջանակներում: Խոցվել են հատկապես հերոսի այս արտահայտությունից՝ պատրաստ են ոչնչացնել այն ուժերին ովքեր զենք կկիրառեն քաղաքական խնդիրների մեջ, ուղերձը Սասնա ծռերին է ուղղված «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»,- ասում է Վիտալի Բալասանյանը:

«Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»: Հասկանալի է, թե ինչ նկատի ունի Բալասանյանը, քանզի Նիկոլ Փաշինյանի ու Ծռերի՝ Արցախի հարցում ունեցած դիրքորոշումը հայտնի են բոլորին: Այս ամիսներին մենք լսել, իրենք՝ արցախցիները՝ հաճախ զգացել են իրենց մաշկի վրա, թե ինչպես են իրենց հերոսներին հողին հավասարեցնում, դավադիր պատերազմ հրահրողներ հռչակում, ինչպես են պարտադրում նրանց հրաժարականներ, ինչպես են խրախուսում Արցախի նախագահի գլուխը քարով ջարդելու հայտարարությունները, ինչպես են Արցախը հռչակում հակահեղափոխության որջ ու այսպես շարունակ:

Իսկ Սասնա ծռերն ուզում են արհամարհել արցախցու կամքը՝ այն հռչակել հայաստանի մարզերից մեկը: Հիմա, երբ դանակը հասել է ոսկորին ու Արցախի կարգավորման հարցի բանակցությունները մտել են փակուղի, երբ այլեւս կանգնած են ինչ-որ առումով վտանգավոր եզրագծին, հերոսները հենց հերոս են նրանով, որ չեն վախենում սթափեցնող խոսքից, թեկուզ քաջ գիտակցելով, թե ինչ է հաջորդելու դրան; Բայց միեւնույն է չեն երկնչում, որ կդառնան իշխանությունների եւ նրանց երկրպագող հպարտ քաղաքացիների թշնամին, չեն նահանջում, ոչ թե իրենք են հարմարվում ստեղծված իրավիճակին, այլ ճիշտ հակառակը՝ այն հարմարեցնում են պետության ու ժողովրդի շահին: Այդպիսին են իրական հերոսները՝ թեկուզ փոքր-ինչ էմոցիոնոլ, հախուռն իրենց ասելիքի մեջ, բայց նրանք ազնիվ են իրենց մղումներում: Գեներալի հարցազրույցը, սակայն, հավսար-զգաստի է բերել ՀՀ հպարտ քաղաքացիներին, ով չի ալարում փորձում է ինքնահաստատվել Բալասանյանի հաշվին՝ հերոսին հակահերոս հռչակելով: Բալասանյանի հարցազրույցը հերթական անգամ լյուստրացիա դարձավ նաեւ իշխանության իրական դեմքը պատռելով, իսկ այս իշխանությունը զբաղված է հերոսի ոչնչացմամբ: Թեեւ անթույլատրելի ենք համարում մեջբերել ամենազիլ զառանցանքներից տողեր, բայց Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հայտնի է իր երիտասարդ անփառունակ կենսագրության էջերով, չափն ուղղակի անցել է. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու:

Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: 2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը»։

Ու այսքանից հետո այս իշխանությունը պսեւդոհայրենասերի դիմակ հագած կարող է հարկ եղած պահի հորջորջել հայրենասիրության, ժողովրդասիրության մասին, երբ Ադրբեջանում մարդասպան Սաֆարովից հերոս են կերտում, իսկ մեզ մոտ փորձում ոչնչացնել իրական հերոսներին: Ցինիզմն այսքանով չի ավարտվում, գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Բալասանյանի հայտարարությունները կստուգի ԱԱԾ-ն, մեկը հարցնի՝ իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ով պետք է ստուգի, ով ամեն օր կամ փռում է ասֆալտին, կամ ծեփում պատերին, կամ գլուխներ է ջարդում ու այսպես շարունակ:

Անի Սահակյան

դիտվել է 6459 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am