Միգրացիոն ճգնաժամը կարող է էլ ավելի սրվել. Իտալիայի ԱԳՆ
Եվրամիության կողմից արդյունավետ կազմակերպչական միջոցառումների բացակայությունը արդեն այս տարվա գարնանը կարող է հանգեցնել միգրացիոն ճգնաժամի զգալի սրման: Այսպիսի կարծիք է հայտնել Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին Le Figaro պարբերականին տված հարցազրույցում՝ փոխանցում է TASS-ը: «Միգրացիոն հոսքերը ժամանակավոր և վաղանցիկ երևույթ չեն: Դրանք կշարունակվեն այս տարի՝ հասնելով 2015 թվականի հետ համեմատելի մակարդակի»,- ասել է նա: «Եթե համապատասխան կազմակերպչական միջոցառումներ չձեռնարկվեն, ապա պետք է լրջորեն անհանգստանալ, որ տեղի կունենա ԵՄ տարածք ներգաղթյալների զանգվածային անխուսափելի նոր հոսք արդեն այս տարվա գարնանը»:
