ՌԴ-ն չի խախտում որևէ հավասարակշռություն, անցյալ տարվա գարնանից հավասարակշռություն է խախտում ՀՀ նոր իշխանությունը». Տրոֆիմչուկ

«Ռուսաստանը վերջապես տվեց առաջին ազդանշանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան դիտարկումներին»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով քննարկումների ռուսական «Վալդայ» ակումբի միջազգային նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ասել էր. «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:

Սրան արձագանքել էր նաև հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ նշելով. «Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից»:

Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ռուսական կողմի նմանատիպ դիտարկումները, որոնք կապված են ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի հետ, լարվածություն չեն առաջացնում հակամարտության գոտում: Նրա որակմամբ՝ դա ևս մեկ զգուշացում էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ ԼՂ հակամարտության կարգավորման բազմամյա բանակցային գործընթացն անհնար է, անթույլատրելի է խարխլելը:

«Ռուսական կողմը երկար լռեց՝ ամփոփելով Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, ահա, վերջապես տվեց նրան առաջին ազդանշանը: Ես որպես փորձագետ՝ ևս սպասում էի նման ազդանշանի: Այլ բառերով, Մոսկվան թույլ չի տա, որ այդ հակամարտությունը, վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերով, խախտի կայունությունը ողջ Հարավային Կովկասում»,- ասաց Տրոֆիմչուկը:

Նա նաև նշեց, որ մյուս կողմից՝ աճում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ, ինչը լիովին բնական է թվում Ղարաբաղի ուղղությամբ ՀՀ վարչապետի «հեղափոխական» հայտարարությունների ֆոնին:

«Այլ բան սպասելը տարօրինակ կլիներ: Սա իրադարձությունների բնականոն ընթացք է, երբ Փաշինյանի օրոք անհասկանալի Հայաստանի ֆոնին Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ պաշտոնապես չանդամակցելով ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ԵԱՏՄ-ին: Ուստի ռուսական կողմն այստեղ որևէ հավասարակշռություն չի խախտում: Անցյալ տարվա գարնանից հավասարակշռություն է խախտում ՀՀ նոր իշխանությունը, և դատելով ամեն ինչից, սա դեռ բոլոր խախտումները չեն: Նորերը ճանապարհին են:

Մենք հստակորեն տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հանդիպումների բոլոր փայլուն գնահատականներից հետո համառորեն շարունակում է իրականացնել սեփական գիծը՝ չարձագանքելով պրակտիկ կերպով ոչ մի ազդանշանի»,- նկատեց Տրոֆիմչուկը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե նման քննադատություններով, ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքներով՝ Ռուսաստանը չի՞ խախտում արդյոք ռազմաքաղաքական հավասարակշռությունը ԼՂ հակամարտության կողմերի միջև»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am