Գործնական առաջարկություն Նիկոլ Փաշինյանին. «կդատվենք միասին»

«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում գործած անձինք մամուլի ասուլիս են հրավիրել ու պատճառաբանություններ ներկայացրել, թե իրենք նման քայլի են դիմել, քանի որ մեր կայքում տեղ գտած հրապարակումներից իրենց ազգային արժանապատվությունը իբր խոցվել է:

21-րդ դարում լրատվամիջոցի փակման պահանջով հանդես եկողների արարքը մեկնաբանելը թերևս անշնորհակալ գործ է: Բայց մի քանի նկատառում. ոչ թե ի պատասխան նշված անձանց, այլ ի գիտություն հասարակության` հարկ ենք համարում ներկայացնել:

1. Տարիներ շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է նյութեր, որոնց վերնագրերի թվարկումը միայն ապացուցում է, որ «Հայելու» դրած` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագիրը /նախնական տարբերակում եղել է վրիպակ, չակերտներ չեն եղել, որոնք հետո ավելացվել են-խմբ./ անմեղ մի բան կթվա:
 Օրինակ` «Գտիր 3 տարբերություն. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը՝ տոտալիտարիզմի ճանապարհին. Խմբագրական», «Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի. Ալիեւ», «Ալիևի վարկանիշը ռուսաստանցիների շրջանում ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը», «Բաքուն իմ սրտի քաղաքն է․ հայուհին ծաղիկներ է խոնարհել Հեյդար Ալիեւի շիրիմին (տեսանյութ)», «Ղարաբաղը մեր մի մասնիկն է, մեր պատմական հողերին 2-րդ հայկական պետություն չի լինելու. Ալիեւ», «Հույս ունենք չեք կրկնի նախորդ ղեկավարության սխալները. պաշտոնական Բաքվի պատասխանը», «Ո՞վ է «անպատասխանատուն»՝ Սարգսյա՞նը, թե՞ Ալիեւը. առայժմ բառերի պատերազմ», «Հայաստանի արտգործնախարարի ելույթը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն. Հիքմեթ Հաջիեւ», «ԱՄՆ-ում Երեւանը գրավելու Ալիեւի ցանկությունը ի գիտություն են ընդունել՝ խոստումներ չեն տվել». սրանք «Հայակական ժամանակ» օրաթերթում հրապարկիված նյութերի վերնագրեր են, որոնցում գրեթե ամբողջական մեջբերումներ են արված Ադրբեջանի նախագահ Ալիևից:
2. «Հայելու» հրապարակումը որպես հակապետական քարոզչության նմուշ իրավապահներին ներկայացրած Նիկոլ Փաշինյանի պաշտպանները, որոնք մեզ հայրանադավության և հակապետականության մեջ են մաղադրում, այս մասին երևի չգիտեն, կամ էլ գիտեն, բայց լռում են: Երբեք ուշ չէ. միշտ կարելի է նոր ի հայտ եկած հանգամանքներն օգտագործել` ի շահ գործի:

3.Ուստի առաջարկում ենք ՀԺ-ի այս նյութերը ևս ուղարկել ոստիկանություն` «կդատվենք միասին»:

4. Մենք վերը թվարկված նյութերը հակապետական չենք դիտարկում, հակառակը` համարում ենք, որ Ադրբեջանի նախագահի հակահայ կեցվածքին ծանաոթ լինելը մեր հասարակության համար պարտադիր է: 

5. Մենք ասում ենք, որ «Հայելու» դեմ ակցիա անողները առաջնորդվում են երկակի ստանդարտներով, և դա դիտարկում ենք անբարոյականություն:

6. Առաջարկում ենք կառավարությանը և կոնկրետ Նիկոլ Փաշինյանին` կազմակերպել մեդիագրագիտության և հայ մամուլի արդի ժամանակաշրջանի պատմության անվճար դասընթացներ` հեղափոխության կողմնակիցների և ձվերով վարչապետի և պետության պատիվը մեզանից պաշտպանողների համար: Թող մարդիկ կարդան, տեղեկացված լինեն` ով երբ ինչ է գրել:

 Հայկ  Դավթյան

դիտվել է 9264 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am