Քրեական գործ՝ առանց մեղադրյալների. Ինչ է ուզում կառավարությունը «Ռուսական երկաթուղիներից»

Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին: Նրանք քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին:

Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ, ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում:

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի շարունակման հիմնական պայմանը կառուցողական փոխգործակցության ոգով բոլոր վիճելի հարցերի լուծումն է՝ ՀՀ կառավարության մասնակցությամբ, Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը:

Ըստ «Ռուսական երկաթուղիների» մամուլի ծառայության՝ հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը: Օլեգ Բելոզյորովն ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» կատարում է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները՝ իր սեփական միջոցներից գրեթե 250 միլիոն դոլար ներդրում է կատարել:

Կողմերը քննարկել են Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա զարգացումը և, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի նորմալացումը:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին սկանդալային տեղեկություններ էին շրջանառվում «Ռուսական երկաթուղիների» մասին, անգամ խոսքը գնում էր ընկերության ու կառավարության միջև լարվածության մասին, շարունակական ստուգումների մասին:
Նույնիսկ RTVI-ը հայտնել էր, որ «Ռուսական երկաթուղիները» պատրաստվում է խզել Հայաստանի հետ 2008-ին կնքված «Հարավկովկասյան երկաթուղի» կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը։ Այդ մասին տեղեկությունը հաստատել էր նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը:

Երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման հարց չկա երկու կողմերի օրակարգում: Մինչ ռուսական մամուլը շարունակում է գրել, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին և խոսել է ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարների մասին:

Այդ հանդիպմանը ներկա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարաբերությունները կառուցողական է գնահատել․ ««Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերություն ղեկավարի հետ բացարձակ կոնստրուկտիվ դաշտում է եղել: Ես ինքս մասնակցել եմ այդ հանդիպմանը, և քննարկվել է ապագան: Այսօր գործող պայմանագրի համաձայն, ծավալները նկարագրված են մինչև 2038 թվականը, բայց, բնականաբար, մենք ցանկություն ունենք, և կարծում եմ, որ այդ ցանկությունը հանդիպակաց է, որպեսզի այդ ներդրումային ծրագրերը մի քիչ ավելի ճշգրտենք և թվայնացնենք այս տարիներին»:

Նկատենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, 2018 թվականի դեկտեմբերին Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ «Հարավկովկասյան երկաթուղում» կատարված ներդրումներում արձանագրված ավելի քան 400 միլիոն դրամի չկատարված աշխատանքների դեպքով: Սակայն ամիսներ են անցել, և այս գործով դեռևս որևէ մեղադրյալ չկա:

Թամար Բագրատունի

դիտվել է 1522 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am