Աֆղանստանում ոչնչացվել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը
Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում անօդաչուի հարվածի հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, հայտնում են աֆղանական ԶԼՄ-ները` տեղի իշխանություններին հղումով: Անօդաչուն հարվածել է ահաբեկիչների դիրքերին Աչին շրջանում: Հարձակման հետևանքով սպանվել է 12 գրոհային, այդ թվում` նրանց հրամանատարը, ասվում է հաղորդագրությունում: Նանգարհար նահանգը, որտեղ ակտիվ են ԻՊ-ի գրոհայինները, համարվում է Աֆղանստանի ամենաանկայուն նահանգներից մեկը, փոխանցում է Газета-ն:
