Ինչպես Երևանը չդարձավ ռուս-ամերիկյան շփման հարթակ

Ով է կանգնած Ջուլիանիին Երևան հրավիրելու որոշման հետևում, նման ուշագրավ հարցադրումով հրապարկում է ի հայտ եկել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայքում: Ջուլիանիին Հայաստան հրավիրելու որոշման հետևում կանգնած է Ռուսաստանը, գրում է Polygraph.info-ն:

Սեպտեմբերի 27-ին, Washington Post- ը հաղորդել է , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին նախատեսել էր այցելել Երևան ՝ Եվրասիական տնտեսական միության ֆորումին մասնակցելու համար, սակայն չեղարկել է իր այցն այն բանից հետո, երբ իմացել է, որ միջոցառման կազմակերպման հետևում կանգնած է Ռուսաստանը:

Սեպտեմբերի 30-ին Ջուլիանիի նախանշված ելույթի օրը, նրա անունը դեռ մասնակիցների ցուցակում էր: Համաժողովին ներկա լրագրողների խոսքով ՝ օրակարգի փոփոխության հետ կապված որևէ բացատրություն չի տրվել:

Նույն օրը Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ կապ չունի Ջուլիանիի հրավերի հետ: «Ռուսական կողմը ոչինչ չգիտի Ջուլիանիի մասնակցության կամ դրա չեղարկման մասին», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սակայն հոդվածում նշում են, որ այդ պնդումն այնքան էլ ճշմարիտ չէ: Լրագրող Նիլ Հաուերը, ով գտնվում է Երևանում, Polygraph.info- ին ասել է, որ ՀՀ ԱԳՆ-ն իրեն տեղեկացրել էր, որ ներգրավված չէ Ռուդի Ջուլիանիի հրավերքի հարցում:

«Հայաստանի ԱԳՆ-ից ինձ ասացին, որ իրենք չեն կարող որևէ տեղեկություն տրամադրել Ջուլիանիի վերաբերյալ, քանի որ նրա հրավերը պաշտոնապես չի ուղարկվել իրենց կողմից, ուստի այն ուղարկվել է ուրիշի կողմից», - ասաց Հաուերը: Ամեն ինչ վկայում է, որ Ջուլիանիին հրավիրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
Համաժողովի նիստը, որի ժամանակ նախատեսվում էր Ջուլիանիի մասնակցությունը, պետք է վարեր Սերգեյ Գլազևը, ով Պուտինի խորհրդականն էր 2012 թվականից մինչև անցած ամիս: Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանը հայտարարեց վերջինիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսական քաղաքականության նախարարի պաշտոնում նշանակման մասին:

Սերգեյ Գլազևը առավել հայտնի է Ռուսաստանին եվրո/դոլարային գոտուց կտրելու քայլով ու հակաամերիկյան տնտեսական իր հայացքներով ու հրապարակումներով: Նա նաև առաջինն էր, ով հրապարակավ կասկածի տակ առավ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հավատարմությունը, որոնց ԱՄՆ-ը չի ընդգրկել այսպես կոչված «Կրեմլի ցուցակի» մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Գլազևի դեմ 2014 թ-ին ՝ Ղրիմի թերակղզին բռնակցելու և Ուկրաինայի արևելքում պատերազմը հրահրելու գործում իր դերակատարության համար:
Ստացվում է, որ ամերիկյան կողմը վերջին պահին մերժել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանի այցը Երևան, մտավախություն ունենալով, որ այն ռուսական կողմն է ցանկանում կազմակերպել:

Ինչ, խոսք, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին ժամաներ Երևան, ապա կարելի է ասել, Հայաստանը կարող էր դառնալ ռուս-ամերիկյան հանդիպման համար լավ հարթակ, ինչը տեղի չունեցավ:
Ի դեպ, Մոսկվան մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի հետ սպառազինության նոր մրցավազքի կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Վաշինգտոնի գործողություններին՝ նոր զինատեսակներ զարգացնելու առումով: Ըստ Կրեմլի խոսնակի, Ռուսաստանի իշխանություններն անհանգստացած են ԱՄՆ-ի հետ սպառազինության նոր մրցավազքի հնարավոր զարգացմամբ:

Դրա հետ միասին, սակայն, Դմիտրի Պեսկովը մեջբերել է նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ընդգծում էր, որ Մոսկվան թույլ չի տա իրեն ներքաշել սպառազինության նոր մրցավազքի մեջ: Այս մեկնաբանությունները խոսնակն արել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարության այն մասին, որ Վաշինգտոնը զարգացնում է նոր գերհզոր զինատեսակներ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1194 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am