Հարձակման խորքային պատճառները

Ինչպես հայտնի է, «Հայելի» ակումբի և կայքի վրա կատարված հարձակման առիթով Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ` Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը սահմանում է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Այսինքն` «Հայելի» ակումբի վրա հարձակում գործած 4 խուլիգանները լավագույն դեպքում տուգանվելու են` 200-400 հարյուր հազար դրամ: Սա նման արարքի համար օրենսդրությամբ նախատեսված ամենամեղմ պատիժն է: Միանգամից նշենք, որ անկախ առաջադրվող մեղադրանքի ծանրությունից պատժի նպատակը ոչ թե պատժելն է, այլ հետայսու լրատվամիջոցներին նման ոտնձգություններից զերծ պահելն է:
Եթե նման ցինիկ արարքի պատիժը ընդամենը 200 հազար տուգանքը պետք է լինի, ապա հաստատապես այս երևույթներն ունենալու են շարունակություն: Համարժեք, խիստ պատիժն ու հանրային դատապարտումը լրատվական և քաղաքական դաշտի միասնական պահանջը պետք է լինի: Պետք է ուղղակի հասկանալ, որ խնդիրն ավելի խորքային է, քան «Հայելի» ակումբի և «Hayeli.am» կայքի գործունեությունը: Ցանկացած զանգվածային լրատվության միջոց, ցանկացած իրական լրագրող իր կենսագրության ընթացքում վստահաբար հրապարակում է գոնե մեկ նյութ, որն օրվա իշխանությանը հունից հանում է կամ պարզապես դուր չի գալիս: «Հայելու» վրա հարձակվողներին պատժելով` պետք է շատ հստակ հանրային մեսիջ հղել` ԶԼՄ-ն ազատ է արտահայտել ցանկացած կարծիք` բացի օրենքով սահմանված սահմանափակումներից: Եվ որևէ իշխանության, որևէ իշխանական ակտիվիստ մտքի ծայրով անգամ չպետք է անցկացնի ձվեր նետել լրագրողի կամ խմբագրության վրա: Խորքային խնդիրը սա է` իշխանությունները կգան ու կգնան, բայց եթե այսօր ստեղծվի ԶԼՄ-ին պատժելու արատավոր մեխամիզմ, ապա այն կգործադրվի բոլոր լրատվամիջոցների դեմ հերթով` մեկ առ մեկ:
Աշխարհի բոլոր ղեկավարներն ունեն սիրելի և ոչ սիրելի լրատվամիջոցներ, այսօրվա սիրելիները վաղը կարող են ոչ սիրելի դառնալ և հակառակը, բայց եթե ԶԼՄ-ին ճնշելու, ազատ խոսքը սահմանափակելու արատավոր մսաղացը գործի դրվեց, ապա դրանով անցնելու են բոլոր ԶԼՄ-ներն անխտիր: Դա ընդամենը ժամանակի հարց է: Պետք է ուղղակի ուժեղ լինել և թույլ չտալ, որ լրատվամիջոցները` որպես չորրորդ իշխանություն, թուլանան: Թույլ ԶԼՄ-ն նշանակում է անպաշտպան հասարակություն, անպաշտպան քաղաքացի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։


Հայկ Դավթյան

դիտվել է 1618 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am