Անթույլատրելի է` դատախազությունը «Հայելի» ակումբի վրա հարձակման համար առաջադրել է ամենամեղմ պատիժը

Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ` «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, 1-ին կետով սահմանվում է ` 1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Այսինքն` «Հայելի» ակումբի վրա հարձակում գործած 4 խուլիգանները լավագույն դեպքում տուգանվելու են` 200-400 հարյուր հազար դրամ: Սա նման արարքի համար ըստ էության ամենաթեթև մեղադրանքն է, որ դատախազությունը կարող էր առաջադրել:
Մինչդեռ Քրեական օրենսգրքով այս արարքի համար սահմանված են ավելի խիստ և տվյալ միջադեպի համար ավելի համարժեք պատիժներ, որոնց կիրառումը ուղղակի անհրաժաշտություն է` հետագայում ԶԼՄ-ների հադեպ նման ոտնձգությունները բացառելու տեսանկյունից:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` «Հայելի» ակումբի դեմ կատարված հարձակման առիթով մասնավորապես կարող են կիրառվել Քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի` զրպարտության և 136-րդ հոդվածի` վիրավորանքի հատկանիշները: Արարքի համար կարող է կիրառվել նաև 185-րդ հոդվածը` Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Լարիսա Ալավերդյանը Hayeli.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութը դիտելիս եկել է այն համոզման, որ այս արարքը լիովին համահանունչ է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներին` այն է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը: Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,
2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ «Հայելի» ակումբի վրա հարձակում գործած 4-հոգանոց խմբի անդամները «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանին համարում էին հակառակորդ պետության օգտին աշխատող, սպառնում էին «Անժելա Թովմասյանին և նրա եղբորը` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ուղարկել Բաքու` Ալիևի մոտ»: 
Եթե ընդունենք, որ արարքը խուլիգանական բնույթի էր, այս դեպքում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է` խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Սակայն դատախազությունը որոշել է վերոնշյալ բոլոր հոդվածներից առաջնորդվել ամենամեղմով, ինչն անթուլյատրելի է. «200 հազար դրամն ինչ է, կվճարեն, հաջորդ անգամ էլի կանեն: Սա այն դեպքն է, որ պետք է կիրառել ամենախիստ պատիժը, որպեսզի այն հետագայի համար զսպող նշանակություն ունենա»,- խոսքը եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:


  Հայկ  Դավթյան

 

 

 

դիտվել է 1937 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am