Նոր տվյալներ կապված Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետ

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ քրգործ է հարուցվել։ «Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:  Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականցնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ»,- հայտնում են դատախազությունից։ Նշենք, որ «Արմենիա» ԲԿ-ում գտնվող 6 վիրավորների վիճակը կայունանում է: 15-ամյա պատանիներից մեկի արհեստական շնչառություն ապահովող սարքն անջատվել է: Երկրորդ պատանու մոտ ևս առաջընթաց կա: Վիրավորները շոկային վիճակից դուրս են գալիս: Հղի կնոջ` 37-ամյա Անուշի վիճակը, ևս կայուն է: Վիրավորները սռևս մեկ շաբաթ կմնան բժիշկների վերահսկողության ներքո: Մշակվել է տեղի ունեցած պայթյունի գրաֆիկական պատկերը, որի համար հիմք են ծառայել Հալաբյան փողոցի տեսախցիկների ձայնագրության վերծանումը: Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի և վառելանյութի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատել է նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։ «Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև»,- ասել է ոստիկանապետը։ Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշել է, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։ «Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելել է ոստիկանության պետը։ Ոստիկանության պետն ասել է, որ երթևեկության տեսախցիկները ֆիքսել են պայթյունը։ Մի տեսախցիկը վնասվել է, մյուս տեսախցիկը ֆիքսել է, որ պայթյունը տեղի է ունեցեկ ավտոբուսի աջ մասում, այժմ վերծանվում է տեսախցիկի արձանագրածը։ Վարկածներից մեկի համաձայն Հալաբյան փողոցում ավտոբուսի մեջ պայթուցիկ սարք է եղել. այն կամ եղել է ուղեւորներից ինչ որ մեկի մոտ, կամ տեղադրված է եղել նստարանի տակ: ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Facebook-ի իր էջում տվյալներ է հրապարակել՝ նշելով, որ այս պահի դրությամբ իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել։ «Այս պահի դրությամբ.
  1. ավտոբուսը դիզ վառելիքով էր,
  2. ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն,
  3. ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ,
  4. վարորդը ողջ է և գիտակցության մեջ,
  5. պայթյունի հարուցիչը ֆուգասային է, բեկորային չէ։
Տեղում աշխատում են ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները։ Մինչև չլինի փորձագետների եզրակացությունները որևէ բան պնդել հնարավոր չէ»,- գրել է նա։ ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը  հայտարարել է, որ այս պահին քննիչների մեծ խումբ է աշխատով: Նրա խոսքով` դեռ վաղ է որևէ բան ասել, քանի որ այս պահին շարունակվում են տեղանքի զննության աշխատանքները: Նա խոստացել է, որ այսօր ու վաղը կավարտվեն իրականացվող և իրականացվելիք հետազոտությունների արդյունքները: Շատ հանգամանքներ կպարզվեն միայն փորձագետների աշխատանքի արդյունքում, նշել է Աղվան Հովսեփյանը: Հավելենք նաև, որ այսօրվանից` ապրիլի 26-ի վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը: Մինչ վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկի լիարժեք վերականգնումը, հասարակական տրանսպորտի աշխատանքները կկազմակերպվեն Արզումանյան, Շինարարների և Էստոնական փողոցներով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am