Իշխանության «փորացավը»

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել և քննարկում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:
Հիմնական զեկուցողն իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանն էր, ով սկսեց քննարկումը: Նշեց, որ կարևոր է, որպեսզի հանձնաժողովը սկսի ավելի ակտիվ գործել: Խոսելով քննարկվող թեմայի մասին նա նշեց, որ այս պահին շատ գործողություններ քրեականացված չեն, սակայն պախարակելի են և դրանց վերաբերյալ հանրությունը պետք է իրազեկված լինի:

«Շատ ակցիաների կամ բեմականացված ակցիաների ժամանակ հնչում են կարգախոսներ, որոնք համակրելի են հանրության այս կամ այն շրջանակի կողմից, սակայն այդ ակցիաների ժամանակ օգտագործվում են մեթոդներ, որոնք միանշանակ դատապարտելի են: Սա կոչ է նաև մեր հանրության այս 2-ը տարանջատել»։
Մարիա Կարապետյանի կարծիքով՝ տարբերություն կա դատարանի առաջ ցույց անելու և դատավորին մոտենալու մեջ. «Տարբերություն կա հանրային տարածքում ցույց անելու և մարդու մարմնին մոտենալու մեջ»:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէր պատգամավորի այն դիտարկմանը, որ հանձնաժողովը ակտիվ չի աշխատում:
«Դուք հիանալի զբաղվում եք կանանց իրավունքների պաշտպանությամբ, Ձեզ խնդրել եմ քննարկում կազմակերպել՝ կանանց նկատմամբ բռնության թեմայով: Առ այս պահը որևէ օրակարգ, որևէ թուղթ չեք ներկայացրել: Դուք գիտեք, թե նախորդ օրը ես քանի հոգեբուժարանում եմ եղել, քանի կականց եմ հանդիպել: Հիմա, եթե ամեն օր ես դա Facebook-ում չեմ ճպպացնում, դա չի նշանակում, որ չենք անում»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նաեւ Թագուհի Ղազարյանին, ով տեղից ինչ-որ բան էր հակադարձում․«Տիկի՛ն Ղազարյան, դուք չեք ներկայացրել որեւէ օրակարգ: Չե՛ք ներկայացրել, եկել եք, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք կամ չեք ժպտացել, քվեարկել եք, գնացել եք, չի՛ կարելի»:

Մարիա Կարապետյանը նկատեց, որ Նաիրա Զոհրաբյանը այսօր շատ գրգռված է, ինչին վերջինս պատասխանեց, որ նման բան «աբսալյուտնի» չկա:
Իշխանական պատգամավորները հայտարարության նախագիծ ներկայացրեցին՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետապնդման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման մասին, հայտարարության մեջ հիշատակվում էր նաեւ լրատվամիջոցների մասին․«Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հետեւանքով սկսված հանրային վերափոխման գործընթացների եւ բռնությունից զերծ հանրության ձեւավորման համար, հաշվի առնելով, թե թվային տեխնոլոգիաների զարգացումը ինչպիսի ազդեցություն ունի մեդիայի, ինչպես նաեւ խոսքի ազատության իրացման հնարավորությունների վրա, գիտակցելով, որ հարկավոր են ամուր իրավական հիմքեր խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության միջեւ հավասարակշռություն հաստատելու համար, խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության եւ նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների եւ լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների այլ անհատների եւ խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի եւ ոտնձգության դրսեւորումները, ատելության եւ թշնամանքի հրահրումը եւ խրախուսումը։Այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք անում լայն հանրությանը եւ հանրային առանձին դերակատարներին չսատարել եւ չարդարացնել նման գործողությունները։

Հարկ է նշել, որ իշխանական սույն պատգամավորները բառ անգամ չխոսեցին օրերս հարձակման ենթարկված «Հայելի» ակումբի դեպքի մասին եւ իրենց ողջ մտահոգությունն, անշուշտ, Սորոսի գրասենյակի հարցն է, որտեղ մի քանի շաբաթ է ՎԵՏՕ նախաձեռնությունը հերթապահություն է անում։Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Որպես նախկին լրագրող, ինձ համար խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, բայց ես ուզում եմ, որ մենք երկակի ստանդարտներ չկիրառենք, որ մի քաղհասարակության դեմ կատարվողը դատապարտեն, մյուսինը՝ ոչ: Մի ԶԼՄ-ի հանդեպ դատապարտենք… Եթե արդարադատությունը լինելու է ընտրովի, եթե ասենք՝ սա մեր ԶԼՄ-ն է, իսկ մյուսին հասնում է, որովհետեւ այս բառը չակերտների մեջ է գրվել, եթե սա այն ՀԿ-ն է, որը ֆինանսավորվում է x տեղից, որից մենք էլ ենք ֆինանսավորվում, իսկ որ մեկին վերցնում են, գցում են աղբարկղի մեջ…Ռեսթարթի անդամներ Գարիկ Միսակյանը, Դավիթ Պետրոսյանը վերցնում եւ գցում են մարդուն աղբարկղը, հիմա սա դատապարտելի՞ է, թե՞ ոչ, «Հայելու» դեմ ոտնձգությունը դատապարտելի՞ է թե՞ ոչ»:

Թագուհի Ղազարյանը պատասխանեց, որ մարտի 4-ին տեղի ունեցած դեպքի հետ կապված հայտարարությունը տարածել են նույն օրը եւ հայտարարությունը կարդացել են ԱԺ ամբիոնից, ուստի ասել, որ չեն արձագանքել՝ ճիշտ չէ, անարդար է. «Այն արարքները, որոնց շուրջ կա հարուցված գործ, հնարավորինս պետք է ձեռնպահ մնանք գնահատական տալուց: Մենք խոսում ենք այն արարքների մասին, որոնք քրեականացված չեն, բայց ատելության մթնոլորտ են ստեղծում»: Նա հորդորեց իրենց քաղաքական ուժին համակրողներին զերծ մնալ ատելության խոսքից եւ բռնություններից. «Անգամ եթե ձեր էմոցիաները տեղի են տալիս՝ ի պաշտպանություն մեզ, այդ բռնարարքները եւ բռնության կոչերը ամենեւին մեր օրակարգը չեն սպասարկում: Ձգտեք դեպի համերաշխության եւ հաշտության ցանկացած լարված օրակարգում»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե Հայաստանում ամեն դուր չեկած բանից հետո ձվերով խփեն՝ ձվի դեֆիցիտ կլինի. «Եթե այս անդունդը խորանա, ատելության խոսքը խորանա, մենք պիտի բաժանվենք ճամբարների եւ բոլոր հնարավոր բանջարաբոստանային կուլտուրաներով սկսենք իրար խփել: Եկեք գտնենք լուծում»:

Մինչ ձվի դեֆիցիտը արդեն ակնհայտ է ողջախոհության, անաչառության դեֆիցիտ, դրա վկայությունը իմքայլականների համր լռությունն է վերջին դեպքին։

Անի Սահակյան

դիտվել է 2635 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am