Իշխանության խոստովանությունը՝ Մարտի 1-ի գործը ջուր է

«Մարտի 1-ի բացահայտում» տապալված օպերացիայից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ռռոբերտ Քոչարյանի անվան շուրջ նոր քրեական գործ կարելու հանդիսություններ է կազմակերպում: Դրանցից մեկն այսօր խորհրդարանում էր՝ լսումների տեսքով: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք «Հյուսիսային պողոտա - Կասկադ» շահավետ ծրագրերի հարցը խորհրդարանում վերաձեւակերպվել էր բնակիչների խախտված իրավունքների խնդրի: Տուժած բնակիչները, նրանց շահերը պաշտպանած փաստաբանները, հասարակական գործիչները խորհրդարանում մանրամասնում էին, իրենց ձևակերպմամբ, այն ապօրինությունները, որոնց հետևանքով մեկուկես տասնամյակ անց դեռ անտուն են:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ խոստացավ այսօրվա ելույթներն ուղարկել իրավապահ մարմիններին․ «Այդ ելույթներում արդեն իսկ նշվեցին հանգամանքներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն են արժանի, և ես այս ելույթների ձայնագրությունը ուղարկելու եմ լսումներից հետո իրավապահ մարմիններին»:

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2000 թվականից սկսված գործընթացի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ միլիարդատեր դարձան, իսկ գործադիրից դատական համակարգի կախվածությունը մեր պետական բյուջեին հասցրեց երկու միլիոն եվրոյի չափով փոխհատուցման վնաս․ «Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիան հանցագործությունների մասին: Եվ ահա անցումային արդարադատության շրջանակներում մենք պիտի անպայմանորեն կարողանանք անդրադառնալ այս խնդիրներին, վերաքննել այդ խնդիրները և, փաստերի հաստատման դեպքում, գտնել և պատժել մեղավորներին»:
Թե ինչպես էր ամիսներ առաջ նույն իշխանությունը հպարտանում Հյուսիասային պողոտայով եւ բարձրաստիճան հյուրերի հետ <<հրաշալի զբոսանք>> կազմակերպում հենց այդտեղ, հիշենք Նիկոլ Փաշինյան-Անգելա Մերկել, Փաշինյան –Դոնալդ Տուսկ զբոսանքները, իսկ այսօր հայտարարում են, թե այդ ամենը կառուցվել է սեփականության իրավունքի զանգվածային խախտումներով, կարելի է հասկանալ: Մարտի 1-ի գործը չի հաջողվում գլուխ բերել ու նոր գործեր սարքելու հույժ անհրաժեշտություն կա: Ի վերջո, սեփականատերերին տվել են փոխհատուցում․ մի մասը գոհ է եղել, մի մասը դժգոհ է եղել, սա էլ բնականոն գործընթաց է: Իշխանությունն ամեն տեղ փորփրում է, որպեսզի հանցանշան հավաքի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ասել կուզի՝ Հյուսիսային պողոտան կառուցելու գաղափարը հղացողներին ու իրագործողներին այսօր մեղադրում են մայրաքաղաքի ամենասիրուն անկյուններից մեկը կառուցելու համար, որը ինչպես նշեցինք վայելում են նաեւ իրենք:

Անի Սահակյան

դիտվել է 3656 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am