Սորոսին վտանգ է սպառնում, պահապան հրեշտակները գործի են անցնում

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի իշխանական անդամներ Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը դիմել են հանձնաժողովին՝ երեքշաբթի օրն իրենց օրակարգով նիստ հրավիրելու առաջարկով: Օրակարգում «Քաղաքացիական հասարակության աշխատանքի խոչընդոտումը տարբեր ակտիվիստների կողմից» թեման է: Հիմնական զեկուցողը Մարիա Կարապետյանն է: Իշխանական սորոսական թևի ներկայացուցիչները պատրաստվում է բողոքել և դատապարտել «Բաց հասարակությունների գրասենյակ» հիմնադրամի (Սորոսի գրասենյակի) դիմաց «ՎԵՏՕ» շարժման իրականացրած հերթապահության փաստը:
Հիշեցնենք, որ ՎԵՏՕ-ի անդամները հայտարարել էին, որ ամեն աշխատանքային օր՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը հերթապահելու են Սորոսի գրասենյակի դիմաց՝ տեսնելու, թե ովքեր են ելումուտ անում այնտեղ։
Հայրենի իշխանականներին ըստ ամենայնի զայրացրել է ՎԵՏՕ-ականների ակցիան եւ որոշել են խորհրդարանական հարթակում դատապարտել հարազատ Սորոսի հայաստանյան գրասենյակի դեմ կազմակերպված ակցիան: Կարելի էր պատգամավորների մտահոգությունները, անշուշտ, դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում, եթե այդ մտահոգությունները հատվատածական չլինեին : Օրինակ՝ ինչու իրավունքի պաշտպանները չեն անհագստանում դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ակցիա իրականացրած, ապա կալանավորված երկու երիտասարդների իրավունքներով: Ճիշտ նույն կերպ այդ երիտասարդներն էլ որոշել են ոչ թե հերթապահել, այլ ուղեկցել դատավորին՝ հընթացս վարչապետ Փաշինյանի հայտարարության հիման վրա հարցեր տալով դատավորին: Կարելի՞ էր արդյոք կալանավորել նրանց միայն այն բանի համար, որ վարչապետ են ցիտել եւ հարց տվել վնգստացող դատավորների մասին:
Կամ ինչու այս ազգընտիրներին չէր հետաքրքրում, երբ հարձակումների էր ենթարկվում հայ առաքելական եկեղեցին, եկեղեցու սպասավորները՝ վեհափառի գլխավորությամբ: Բբանը հասել էր նրան, որ եկեղեցու դեմ ակտիվիստները ներխուժում էին վեհարանի տարածք, փողոցում կտրում կաթողիկոսի ճանապարհը: Իշխանական գունդը նույնիսկ հայտարարությունների մակարդակում չդատապարտեց կատարվածը, էլ ուր մնաց նախաձեռներ դրա իրավական պատասխանատվության հարցը:
Հեղափոխական պատգամավորները անտարբեր անցան նաեւ դաշնակցական Հրանտ Մարգարյանին նոր Հայաստանում օրը ցերեկով թոռնիկների աչքի առջեւ բռնության ենթարկելու, Բակո Սահակյանի գլուխը քարերով ջարդելու կոչերի կողքով:
Անտարբեր են մինչեւ անգամ մամուլի դեմ արշավանքների նկատմամբ, <Հայելու>> վրա հարձակումները վերջին թարմ օրինակն են: Օրենսդիր իշխանական հատվածը կամ լռում է, կամ լղոզված հայտարարություններ տարածում: Այ, իսկ Սորոսի գրասենյակի դիմաց խաղաղ ակցիայի կողքով անտարբեր անցնել չեն կարող, քանզի խոսքն իրենց մեկենաս հայրիկի հովանավորչությամբ գործող հիմնարկի մասին է:

Անի Սահակյան

դիտվել է 5031 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am