Զանգ Պուտինին. Ցավոտ հարցերի մասին լռում են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ վարչապետը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ։ «Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին», ասվում էր հաղորդագրությունում:

Երևանում կայացած ԵԱՏՄ-ական հավաքից հետո Ադրբեջանի նախագահի, Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից քննադատություններ հնչեցին Փաշինյանի ուղղությամբ: Բացի այդ, նշյալ քննադատությունները հնչեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտգործնախարարը ուղիղ քննադատեց Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Արդյոք Փաշինյանը խոսել է ռուս-ադրբեջանական «դիվերսիայի» մասին՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի, թե՞ միայն սահմանափակվել է ԵԱՏՄ-ական հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունների թեմայի վրա:

Ի դեպ, չի բացառվում, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկած լինեն Երևանում ղարաբաղյան հարցը, և ռուսական կողմը Փաշինյանին ինչ-որ ձևով հասկացրած լինեն, որ ԼՂ հարցում կլինեն կոշտ հայտարարություններ թե՛ ռուսական կողմից, թե՛ ադրբեջանական:

Հավելենք, որ Պուտինը երեկ նշում էր իր 67-ամյակը: Ռուսաստանի նախագահն իր 67 ամյակի նախօրեին ժամանել է Սիբիր:

РИА "Новости" գործակալության տարածած կարճ տեսանյութից պարզ է դառնում, որ Ռուսաստանի ղեկավարին ընկերակցում է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Տեսագրությունում պատկերված է, թե ինչպես են Պուտինը և Շոյգուն զբոսնում տայգայում, սունկ հավաքում, ինչպես նաև լեռնագագաթներից մեկից հիանում Սիբիրի խոշորագույն գետերից մեկով` Ենիսեյով:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը ծննդյան օրն անցկացնում է «բնության գրկում` հարազատների շրջապատում»: Նախորդ երկու տարիներին Պուտինի ծննդյան օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով Ռուսաստան էր ժամանում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: 2013-ին իր 61-րդ տարեդարձը Ռուսաստանի նախագահը նշում էր Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ միասին:

Թամար Բագրատունի

դիտվել է 2552 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am