Դե­ռևս պաշտոնապես վե­րաց­ված չէ իշխանության տե­սա­կե­տից տար­բեր­վող կար­ծիք կամ տե­սա­կետ ունե­նա­լու իրավունքը

Փաստը գրում է.«Ժամանակակից աշխարհը և քաղաքական զարգացումներն անհնար է պատկերացնել առանց ԶԼՄ-ների գործունեության:

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ ավելի է մեծանում լրատվամիջոցների ազդեցությունը հասարակական կյանքում:

Պատահական չէ, որ ԶԼՄ-ներին անվանում են նաև չորրորդ իշխանություն: Խնդիրն այն է, որ լրատվականները հասարակական կարծիքի ձևավորման գործում ուրույն դերակատարություն ունեն, իսկ հասարակական կարծիքից է կախված, թե երկրում զարգացումներն ինչ ուղղությամբ են ընթանում:

Չնայած վերջին տարիներին սոցցանցերը մեծ հնարավորություն են ստեղծում առանց լրատվականներին դիմելու հայտարարություններ տարածել, ուղիղ եթերներ մտնել, և շատ երկրների ղեկավարներ նախընտրում են օգտվել հենց այս հարթակից՝ բնակչության հետ անմիջական կապն ապահովելու համար, սակայն սրանից լրատվականների դերը չի նվազել:

ԶԼՄ-ների անկախությունը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության բնականոն գործունեության անհրաժեշտ նախապայմանն է, իսկ ԶԼՄ-ների ազատությունը և անկախությունը մամուլի անկախությունն է պետության միջամտությունից:

Դրա հետ մեկտեղ, պետք է նկատել, որ ԶԼՄ-ների ազատությունը որևէ կերպ չի սահմանափակում կամ խոչընդոտում այլ անձանց, մասնավոր կամ պետական կառույցների ազատությունը:

Կան երկրներ, որտեղ մամուլի ազատությունը սահմանափակվում է, իսկ մամուլի ներկայացուցիչները հաճախ ճնշումների են ենթարկվում:

Հիմնականում թիրախավորվում են ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց հրապարակումները իշխանությունների քիմքին հաճելի չեն:

Քանի որ հասարակության ներսում առկա խնդիրները լրատվականների միջոցով են վեր հանվում և բարձրաձայնվում, ապա մամուլի նկատմամբ ճնշումները չեն մեղմում երկրի ներսում առկա դժգոհությունները, այլ ընդհակառակը՝ դրանք լատենտային տեսք են ստանում և ավելի են խորանում:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թվում էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լինելով մասնագիտությամբ լրագրող, ըստ արժանվույն կգնահատի երկրում մամուլի ազատության կարևորությունը, սակայն իշխանությունները անհանդուրժողական կեցվածք են դրսևորում ընդդիմադիր լրատվականների նկատմամբ:

Կառավարությունը շատ ծանր է տանում յուրաքանչյուր քննադատություն, այնինչ հենց քննադատություններն են, որ պետք է ամեն պահի զգոն պահեն իշխանություններին և ստիպեն աշխատել:

Ու ամենաուշագրավն այն է, որ այդ անհանդուրժողական գործելակերպը ժամանակի ընթացքում ավելի թափ է հավաքում: Եթե իշխանափոխությունից անմիջապես հետո իշխանությունները կոչ էին անում մերժել այս կամ այն լրատվամիջոցը, իսկ հետո խուզարկություններ էին կատարվում ընդդիմադիր լրատվականների խմբագրություններում, ապա ներկայումս խնդիրն արդեն հասել է լրատվամիջոցների վրա հարձակումներին, ինչպես եղավ Փաշինյանի աջակից մի քանի երիտասարդների կողմից հարձակումը «Հայելի» մամուլի ակումբի վրա:

Լրատվականի վրա հարձակման այս դեպքի հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները ոչ հասցեական էին և լղոզված:

Սրանով կարծես թե մեսիջ է փոխանցվում մամուլի ներկայացուցիչներին, որ ցանկացած լրատվամիջոց կարող է ենթարկվել նման պրեսինգի, եթե իր գործունեությունը չտանի իշխանությունների գծած հունով, այլապես տեղի ունեցածը կոշտ գնահատականի կարժանանա իշխանության ներկայացուցիչների կողմից:

Պարտադիր չէ ուղղակի հրահանգել որևէ գործողություններ կիրառել:

Երբ իշխանական պաշտոնյաներն ու որոշ պատգամավորները, ցավոք, նաև իշխանական դարձած որոշ լրագրողներ մեկուկես տարի շարունակ հետևողականորեն վիրավորում, անվանարկում են մամուլն ու լրագրողներին, վերջնարդյունքում պիտի լինեին ամենօրյա սպառնալիքներն ու կոչերը՝ փակել, կախել, վառել, վերացնել և այլն, ինչը պիտի հանգեցներ նաև կոնկրետ գործողությունների:

Ասել, թե «չորրորդ իշխանությունում» խնդիրներ չկան, անազնիվ կլինի: Սակայն առկա ագրեսիան ամենևին պայմանավորված չէ լրատվամիջոցների կամ լրագրողների պրոֆեսիոնալիզմի հետ:

Մենք գործ ունենք բացառապես քաղաքական իրողությունների հետ, երբ «մերժվում» են լրատվամիջոցներ, որոնք իշխանության քիմքին հաճո չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 276 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am