Ի՞նչ եղան Ալիևի հետ Փաշինյանի ձեռքբերած պայմանավորվածությունները

Hayeli.am կայքում հրապարակված մի հոդված, որը 2 օր է թոհուբոհ առաջացրեց լրատվական դաշտում, սոցցանցերում, առիթ դարձավ, որպեսզի գնահատենք, թե իշխանությունները Արցախի հարցում վարած իրենց քաղաքականությամբ այդ ինչ ձեռքբերումներ են արձանագրել, որ մի վրիպակի համար կարող են թիրախավորված ու հետևողական պայքար սկսել լրատվամիջոցի ու նրա գլխավոր խմբագրի դեմ:
Վերհիշենք 2018թ. ապրիլից հետո իշխանությունների քայլերը:

Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Նա վերջերս էլ ՄԱԿ-ի ամբիոնից հիշեցրեց, որ՝ «առաջին հայ ղեկավարն էր, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ» ու ինքն էլ խոստովանեց, որ իրեն խստորեն քննադատեցին մեր երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության երեք կողմերի միջև: Նա կրկնեց, որ հավատում է, որ դա «հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն»:

Հարգո՞ւմ է Ալիևը Արցախում ապրող մարդկանց իրավունքները: Կա՞ նման հարգանքի նշույլ: Չկա: Նույնիսկ ավելին՝ վերջին շրջանում սահմանային իրավիճակը լարված կարելի է համարել: Ավելին, Ալիևը չի էլ թաքցնում, որ Արցախում ապրող մարդիկ իր համար գոյություն չունեն:

Ինչպիսի՞ն էր իշխանությունների պահվածքը հեղափոխությունից հետո: Ալիևի հետ «վերելակային» հանդիպումը գրեթե համարվեց սահմանային խաղաղության գլխավոր, կարևոր, գրեթե միակ ձեռքբերում ղարաբաղյան կարգավորման պատմության ընթացքում: Իշխանությունները միաբերան հիշեցնում ու կարևորում էին դա:

Իսկ հիմա՞...

Ոչ ոք չի հարցնում՝ ի՞նչ եղան Ալիևի հետ Փաշինյանի ձեռքբերած պայմանավորվածությունները: Ուղիղ մեկ տարի առաջ իշխանությունները հիացած էին, որ Փաշինյանն ու Ալիևը սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Դուշանբեում ունեցած հանդիպման արդյունքում:

«Ես այս պայմանավորվածության և հնարավոր պայմանավորվածության մասին տեղյակ եմ պահել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և նրա համար նույնպես ընդունելի է եղել: Ըստ էության կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ»,- անցյալ տարի նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Բացի այդ՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև ստեղծել օպերատիվ կապ: - «Թե ինչպիսին կլինի կոնկրետ այդ կոմունիկացիոն կապը, մենք կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ», -ասել էր Փաշինյանը:

Ո՞ւր են պահանջատեր հեղափոխականները: Ինչո՞ւ չեն հարցնում Փաշինյանին՝ «ինչու՞ չի Ալիևը հարգում և պահում ձեռքբերված պայմանավորվածությունները», «ինչո՞ւ էր ձեր թիմն այն ժամանակ քննադատում այն մարդկանց, ովքեր թերահավատորեն մոտեցան Ալիևի հետ ձեռքբերված պայմանավորվածություններին»:

Մի առիթով էլ Փաշինյանն անկեղծացավ, թե Ալիևը կիրթ մարդու տպավորություն է թողել: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց», լրագրողների հետ իր տպավորություններն էր կիսել Նիկոլ Փաշինյանը։
Այդ «կիրթ» մարդը շարունակում է վարել հայատյաց քաղաքականությունն իր երկրում՝ շարունակելով չհարգել ոչ 1994թ. կնքված Հրադադարի գրավոր պայմանագիրը, ոչ էլ Փաշինյանի հետ ձեռքբերած բանավոր պայմանավորվածությունը:

Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականությունում չի գրանցվել որևէ նշանակալի հաջողություն, որով նա կարողանար հպարտանար: Հետևաբար, այլոց «դավաճան» ու «թշնամի» ներկայացնելու փորձերը՝ լրատվամիջոցի վրա հարձակումներով, ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքերը չեն ավելացնելու: Ընդհակառակը՝ կթուլացնեն, եթե իշխանությունները այսպես շարունակեն իրենց անհեռատես քաղաքականությունը:

Թամար Բագրատունի

դիտվել է 2334 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am