Պուտինն ու Լավրովը չեն սաստում Ալիևին. մտածեք դրա մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոչիում Պուտին-Ալիև հանդիպման նախաշեմին՝ «Վալդայ» համաժողովին ղարաբաղյան հակամարտության թեմայով խոսեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա հայտարարություններն առավել քան ուշադրության են արժանի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, նախ նշեց, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան: Հավելեց նաև, որ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողություններ Ղարաբաղում տեղի չունենան:

«Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և դրանք շատ խոշոր չեն», - ասել էր Լավրովը՝ միաժամանակ հայտարարելով, որ առաջխաղացում էլ բանակցություններում չկա: «Կարող եմ ասել, որ ներկայումս իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակված է, և չի հաջողվում այն հանել այդ վիճակից», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ապա, ոչ ավել, ոչ պակաս Սերգեյ Լավրովը բողոքել էր, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Նա հիշատակեց, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը: «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարություններն, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը», - Սոչիում ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը:

Փաստացի, պաշտոնական Մոսկվան բաց ու հաստակ պատասխանեց Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությանը, հասկացնելով, որ ընդունելի չէ նրա նշյալ գնահատականը:

Ի՞նչ դիրքորոշում է արտահայտել Լավրովը... Միանշանակ՝ ադրբեջանահաճո:
Ի՞նչ քայլեր ունի հայկական դիվանագիտությունն այս առիթով: Ինչու՞ է Մոսկվան պաշտպանում Ադրբեջանի դիրքորոշումը: Ո՞վ է պատասխանատու այս հարցում: Ո՞ւր են իշխանության պաշտպանները, ինչու՞ չեն բացատրություն պահանջում Փաշինյանի իշխանությունից:

Իսկ առիթը միայն Լավրովը չէ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում՝ «Վալդայ» համաժողովի ընթացքում արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը՝ նշելով. «Հայաստանն ինքը չի ճանաչում այդ ապօրինի կազմավորումը, Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»։

Ալիևը խոսում էր՝ Պուտինի հետ բեմում նստած: Հակադարձե՞ց Պուտինը Ալիևին... Ո՛չ: Մինչ այսօր ռուսական կողմից եղե՞լ է մի սաստող հայտարարություն Ալիևի հայտարարություններին ի պատասխան, ինչպես Լավրովը պատասխանեց Ստեփանակերտում Փաշինյանի հայտարարությանը: Չի եղել, ու ըստ ամենայնի՝ չի էլ լինի:

Հետևաբար, Հայաստանի ներսում լրատվամիջոցներին, առանձին գործիչներին «թշնամի» որակելուց առաջ Հայաստանի իշխանություններն ու նրան պաշտպանող հեղափոխականները ճիշտ կլինի, եթե իրենց էներգիան ուղղեն իսկապես Հայաստանի ու Արցախի դիրքերի ամրացմանն, այլ ոչ թե լռություն պահպանեն, երբ Մոսկվան ու Բաքուն համահունչ նույն դիրքորոշում են բռնել Լեռնային Ղարաբաղի հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2557 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am