Հիշեցնում ենք զոմբիներին` Փաշինյանը ժամանակին ազատագրված տարածքներին օկուպացված տարածքներ էր ասում

Հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին իբր սատարող մի քանի տկարամիտներ փորձում են արդարացնել «Հայելի» մամուլի ակումբի դեմ կատարված ոտնձգությունը` դա ներկայացնելով իբրև ակցիա:

Ի պաշտպանություն ո՞ր գաղափարի էր այդ ակցիան` հայտնի չէ: Ընդդեմ ո՞ր գաղափարի էր` դարձյալ հայտնի չէ: Մեզ վրա հարձակում գործած խուլիգանները հայտարարում էին, թե իբր վիրավորված են կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածից։ Փորձ է արվում մեզ հակապետական քարոզչության մեջ մեղադրել, թերևս ոմանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանին չքննադատելն ու պետական քարոզչությունը ամբողջությամբ նույն բանն են:

Եվ քանի որ լրագրությունը փաստերի վրա հիմնված մասնագիտություն է, նիկոլապաշտ զոմբիներին ի գիտություն` հիշեցնում ենք իրենց շատ սիրելի վարչապետի` լրագրող ժամանակ հրապարակած նյութերից մեկը, որտեղ նա, ուշադրություն, Արցախի ազատագրված տարածքները որակել է օկուպացված տարածքներ:
2018 թվականի մայիսի 1-ին, երբ Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետ ընտրելու հարցը, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց այդ հրապարակման մասին, որտեղ բառացիորեն ասված էր. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշի»։ Ընդգծում ենք հատուկ զոմբիների համար` այս տողերը գրել է լրագրող Նիկոլ Փաշինյանը, որից հետո, ի դեպ, ոչ ոք ձվերով նրա գլուխը չի ջարդել, խմբագրության վրա չեն հարձակվել, լրատվամիջոցը փակելու պահանջ չեն ներկայացրել: Ավելին` այս հրապարակումից տարիներ անց Փաշինյանն ընտրվել է վարչապետ` շատ բարձր քվեներով: Նրա պետականամետության հարցը մեզ հայրենասիրության և պետականամետության մասին  դասեր տվողների մոտ ո'չ հոդվածը հրապարակելու պահին, ո'չ էլ այսօր կասկածներ չի հարուցել:

2018 թվականի մայիսի 1-ին, ի պատասխան իրեն ուղղված այդ հարցի, Փաշինյանն ասաց, որ այդ մեջբերումը իր լուսանկարով սոցիալական ցանցերում տարածվում է արդեն հինգ տարի ու ավելին՝ նշվում է, որ այդ միտքը գրվել է «Հայկական ժամանակ»-ի կոնկրետ օրվա կոնկրետ հոդվածում։ «Այս ընթացքում ես 15 անգամ հրապարակել եմ այդ օրվա համարի լուսապատճենը, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` ասվածը որակելով կեղծիք և դեզինֆորմացիա։

Դրանից հետո պատգամավոր Արման Սաղաթելյանը ԱԺ ամբիոնից ցուցադրեց «Հայկական ժամանակ»-ի այն համարը, որտեղ Նիկոլ Փաշինյան ստորագրությամբ հրապարակված էր այն հոդվածը, որտեղ բառացի գրված էր վերը հիշատակված մեջբերումը:

Հիմա հարց, սիրելի' նիկոլիստներ, լա՞վ եք, թե՞ ձեր պատկերացումները պետականամետության մասին իշխանությունների հետ փոխվում են:


Հայկ Դավթյան

դիտվել է 8010 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am