ՌԴ ԱԳՆ. Մոսկվան քննարկում է
Ռուսաստանը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտից 40 տոննա ծանր ջուր ձեռք բերելու տարբերակը: Ըստ «Ինտերֆաքս»-ի, ՌԴ ԱԳ նախարարությունում հաստատել են լուրը: Ռուսաստանի ՆԳՆ սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Ուլյանովն այսպես է մեկնաբանել տեղեկությունը. «Մենք իսկապես ուսումնասիրում ենք այդ հնարավորությունը»: Նա հավելել է, որ Իրանի հետ հնարավոր գործարքը կհամապատասխանի իրանական միջուկային ծրագրի շուրջ գործողությունների ծրագրի դրույթներին, որոնց համաձայն, Իրանում ծանր ջրի ծավալը չպետք է գերազանցի 130 տոննան, իսկ ավելցուկը երկիրն իրավունք ունի վաճառել: Ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արակչին հայտարարել էր, որ Մոսկվան եւ Թեհրանը բանակցում են ծանր ջրի առքուվաճառքի շուրջ:
