Ում համաձայնությամբ կարող էր կատարվել «Հայելու» դեմ հարձակումը

 Հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին սատարող որոշ զոմբիներ համացանցում հորթային հրճվանք են ապրում Հայելի ակումբի վրա կատարված հարձակման առիթով:

Մինչ այդ նշենք, որ ոստիկանությունը դեպքի օրը այդպես էլ համարձակություն չունեցավ խուլիգարններին բաժին հրավիրելու և գոնե բացատրություն պահանջելու, այն դեպքում երբ ի սկզբանե կար հրապարակված տեսանյութ, ինչն առավել քան բավարար էր խուլիգանության հոդվածով գործ հարուցելու: Խուլիգաններն իրենք դեպքի հաջորդ օրը ինքնակամ ներկայացել են ոստիկանություն:
Բայց նիկոլականները ինքնակոտոր են լինում` հարձակումը որպես ակցիա ներկայացնելու և այդպիսով գործի հարուցումն ու խուլիգանների պատիժը ակցիայի տակ սղոցելու ակնհայտ նպատակով: Եղել և մնում ենք այն կարծիքին, որ հանրային միակ ակցիան, որ որևէ լրատվամիջոցի դեմ կարելի է իրականացնել հետևյալն է` չսպառել այդ լրատվամիջոցի առաջարկած տեղեկատվական պրոդուկտը, այսինքն` չկարդալ նյութրը, չդիտել տեսանյութերը. սա ցանկացած քաղաքացու իրավունքն է, ուստի այդպես կարող են վարվել նաև Նիկոլ Փաշինյանի արևով երդվող զոմբիները: Եթե տվյալ ԶԼՄ-ն ընթերցող կամ դիտող չունենա, ինքնաբերաբար կփակվի: Լրատվամիջոց փակելու մնացած բոլոր տարբերակները բռնապետական և հակաժողովրդավարական են:
Մեծ խելք պետք չէ հասկանալու հանար, որ ԶԼՄ-ի վրա հարձակվելը սովորական, առօրյա խուլիգանություն չէ: Նման քայլի գնացողները առնվազն պետք է ունենային իշխանության ամենաբարձր մակարդակի համաձայնությունը, թույլտվությունը կամ էլ ուղղակի հանձնարարությունը: Նիկոլ Փաշինյանին կարելի է շատ ու շատ հարցերում մեղադրել, բայց նրան թույլ ղեկավար չես համարի: Վստահաբար, Նիկոլ Փաշինյանի վախից նրա շրջապատն ու իշխանությունը չէին համարաձակվի որևէ ԶԼՄ-ի, Հայելի ակումբի նկատմամբ առավել ևս` հաշվի առնելով նույն Հրայր Թովմասյանի հանգամանքը, նման խուլիգանական արարք կատարել: Խոշոր հաշվով կատարվածը իշխանությանը ձեռնտու չէ, որովհետև այս միջադեպի հետևանքով երկրի վարկանիշն ու մամուլի ազատության ցուցանիշը հետընթաց է արձանագրելու: Ուստի կատարվածը, եթե միջադեպին իրավական լիարժեք գնահատական չտրվի, ևս մեկ անգամ ապացուցում է, որ երկրի ղեկավարը անհավասարակշիռ և ոչ ադեկվատ է բոլոր հարցերում:

Եթե մեր դեմ սկիզբ առած այս հալածանքի հետ իշխանությունն ու երկրի ղեկավարն ուղղակի կապ չունեն, ապա ունեն շատ անուղղակի կապ: Կատարվածը հետևանք է երկրում ստեղծված անառողջ բարոյական մթնոլորտի, հասարակության պառակտավածության, որի հիմքերը դրվել են հեղափոխության առաջնորդի կողմից` հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հայտնի հայտարարությամբ: Իսկ թե ովքեր են խուլիգանները, արդեն հայտնի է: Դատելով ֆբ-ում հրապարակած լուսանկարներից` նրանք շատ սերտ կապեր ունեն իշխանության կենտրոնական դեմքերի հետ, նկարներ ունեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Դավիթ Սանասարյանի, անձամբ Նիկոլ Փաշինյանի ու էլի շատերի հետ: Նրանք մասնակցություն են ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիոգրյանի քարոզարշավներին: Այս նույն երիտասարդները մասնակցել են ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիաներին, այս նույն երիտասարդները անցյալ տարի Ազատության հրապարակում հարձակում գործեցին ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանի վրա և մնացին անպատիժ, այս նույն մարդիկ Ազատության հրապարակում կոչ էին անում քարերով ջարդեկ Արցախի նախագահի գլուխը և դարձյալ անպատիժ մնացին:

Իսկ կատարվածն արդեն թևեր է տվել մի քանի այլ խուլիգանների` Անժելա Թովմասյանը համացանցով իր կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ է ստանում: Ի դեպ, այս մասին ևս հրապարակում արվել է, ոստիկանության գործողություններից առայժմ ոչինչ հայտնի չէ: Իրավական և հանրային համարաժեք գնահատականի դեպքում միայն մամուլի դեմ նոր հարձակումները հնարավոր կլինի կանխել:


Հայկ Դավթյան

դիտվել է 2438 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am