«Խփելու եմ քեզ». սպառնում են Անժելա Թովմասյանին. հաղորդում հանցագործության մասին

Ինչպես հայտնի է երեկ՝ հոկտեմբերի 5-ին, իշխանամերձ 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը հարձակվել են «Հայելի» մամուլի ակումբի և նույն հասցեում գործող Hayeli.am կայքի խմբագրության վրա, կատարել խուլիգանական արարք` ձվեր նետել և հանդես եկել հայտարարությամբ, որ կայքն ու ակումբը պետք է փակել, քանի որ կայքի հրապակումներից մեկը իրենց սրտով չէ, իսկ գլխավոր խմբագիր և ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է:

«Հայելի» մամուլի ակումբը և Hayeli.am կայքի խմբագրությունը այս առթիվ հրապարակային հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին` ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին` անհապաղ իրավական գնահատական տալ կատարված խուլիգանական արարքին, պատժել խուլիգաններին և նրանց թիկունքում թաքնված պատվիրատուներին, քանզի սա համարում ենք քաղաքական հետապնդում, անձի ազատության և ընտանիքի դեմ ուղղված քայլ, իսկ ակումբի և խմբագրության նկատմամբ կատարված արարքը` խոսքի ազատության դեմ ոտնձգություն: Մինչ իրավապահները կուսումնասիրեն դեպքի հանգամանքները, թեեւ մեր կարծիքով առանձնապես ուսումնասիրելու բան էլ չկա, տեսանյութեր կան, որոնցում պարզ երեւում է կատարվածի ողջ ենթատեքստն ու խուլիգանական ակնհայտ գործողությունները, և Անժելա Թովմասյանը նոր սպառնալիքներ է ստանում համացանցային տիրույթում:

Anul Ginosyan անուն-ազգանունով օգտատերը արձագանքել է հայտնի միջադեպին եւ վերջում անթաքույց սպառնալիք հնչեցրել՝ չխուսափելով ընդգծել, որ այո, ինքը սպառնում է ակումբի նախագահին.<<Հա, ես ձեզ ահաբեկում եմ, քանի որ հենց էս օրվանից որտեղ բռնեմ 100000 տեղից խփելու եմ>> լատինատառով գրել է օգտատերը: Ընդունեք մեր այս հրապարակումը հաղորդում հանցագործության մասին եւ անհապաղ միջոցներ ձեռնարկեք: Դիմում ենք հատկապես պաշտոնակատար Արման Սարգսյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, գտնել եւ պատասխանատվության ենթարկել սույն անձին: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքն էր ամիսներ առաջ հրահանգել, որ հայտնաբերեն սպառնալիք տարածքող բոլոր ֆեյքերին ու պատասխանատվության ենթարկել: Սա ֆեյք չէ, կոնկրետ անձ է՝ իր անուն-ազգանունով, որը անթաքույց սպառնալիք է հնչեցնում Անժելա Թովմասյանի կյանքին եւ առողջությանը:

դիտվել է 5815 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am