ՄԻԵԴ-ն էլ, Վենետիկի հանձնաժողովն էլ, Սահմանադրական դատարանն էլ հակահեղափոխական կառույց կհռչակեն

Ազգային ժողովի հաստատումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների կասեցման հարցն ուղարկվել է ՍԴ: Վերջնարդյունքում ՍԴ-ն է որոշելու` կշարունակի պաշտոնավարել Թովմասյանը թե ոչ:
Հիմնական մեցադրանքը` ուղղված Հրայր Թովմասյանին, այն է, որ նա էական կարգապահական խախտում է թույլ տվել Ռոբերտ Քոչարյանի գործով: Թե կոնկրետ ինչ խախտում` խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները չկարողացան հիմնավորել, անգամ խելամտություն չունեցան սպասել այս հարցով Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանից սպասվող փորձագիտական եզրակացությանը:

ՍԴ-ն, մինչ իր որոշման կայացումն ու հրապարակումը, ինչպես հայտնի է, դիմել է նշված կառույցներին` փորձագիտական կարծիք ստանալու խնդրանքով: Սահմանադրական դատարանը մինչ այդ կարծիքների ստանալը` սեպտեմբերի 4-ին, հրապարակեց իր որոշումը: Հաշվի առնելով, սակայն, այդ որոշման հրապարակումից հետո ստեղծված քաղաքական և հանրային բևեռացումը ՍԴ-ի և հատկապես նրա նախագահի շուրջ` միջազգային հեղինակավոր կառույցներից սպասվող փորձագիտական եզրակացությունները կարող են կարևոր ուղղորդիչ նշանակություն ունենալ ինչպես Սահմանադրական դատարանի որոշումը արժևորելու, այնպես էլ Ազգային ժողովում տեղի ունեցած լիազորությունների կասեցման գործընթացը գնահատելու առումով: Բայց այս գնահատականներն ըստ երևույթին չեն հուզում խորհրդարանին, նրանք չեն ուզում այդ մասին ոչինչ լսել` ունեն իրենց քաղաքական որոշումը և վերջ:
Միջազգային կառույցների եզրակացության հետ իշխանությունն այպես թե այնպես առերեսվելու է, գնահատականները ուզած-չուզած պետք է զուգահեռվեն քաղաքական գործընթացների հետ: Թեպետ իմքայլականներն առանձնակի բարդույթներ չունեն անտեսելու օրենքները, հետևաբար հազիվ թե ներողություն խնդրեն ՍԴ-ից, եթե միջազգային փորձագիտական եզրակացություններում ՍԴ վարքագիծը օրինաչափ որակվի: Մինչ այդ եզրակացությունները տեղ հասնեն, կա'մ ՍԴ-ն վերածված կլինի յուրայինների պալատի, կա'մ էլ հռչակված կլինի հակահեղափոխական կառույց:
Ի դեպ, խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները իրենց ելույթներում առավելապես կենտրոնացել էին Հրայր Թովմասյանի` «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ունեցած հարցազրույցի վրա: Այնպիսի տպավորություն էր, որ լիազորությունների կասեցման գործընթաց սկսելու պատճառը հենց այդ հարցազրույցն էր, մինչդեռ խորհրդարանում գործընթացն սկսվել էր շատ ավելի վաղ: Հետաքրքիր է` ինչի մասին էին խոսելու քաղաքական մեծամասնության պատգամավորները, եթե, օրինակ, Հրայր Թովմասյանը ոչ մի հարցազրույց էլ չտար:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 7742 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am