Երկու միլիոնանոց ազնվազարմ ճաշակ. ինչու է թաքցնում ժողովրդի վարչապետը

Մի քանի օր է լրատվամիջոցներում եփվում է կառավարական դաչայի շքեղ վերանորոգման թեման: Պետական բյուջեից մոտ երկու միլիոն դոլար է հատկացվել, որպեսզի Սերժ Սարգսյանի ապրած ամառանոցը հիմնահատակ վերանորոգվի, նոր տերերը չեն հավանում նախկինը ու նոր Հայաստանում որոշել են նոր առանձնատանն ապրել՝ գերթանկարժեք վերանորոգված, նորաձեւության վերջին ճիչով: Թեման եռռում է շատ հասկանալի պատճառով: Քանի որ, երբ մեկուկես տարի առաջ իշխանության էին գալիս արտաքուստ ժողովրդի ծոցից ելած մարդիկ, թվում էր՝ ավելի պարզ ու ոչ քաղքենի իշխանություն պետք է ունենայինք: Թվում էր փողոցներում, վրանների , անձրեւի ու քամու տակ գիշերող, հազար զրկանքի պատրաստ մարդկանց միակ նպատակը երկիրը ծանր կացությունից հանելն է: Մանավանդ, որ հենց նրանք էին խոստանում, որ շքեղ կյանքին չեն տրվի, որ թիկնազորների շքախմբերով չեն շրջի, որ եթե պետք լինի ոտքով կգնան աշխատանքի ու այսպես շարունակ:
Սակայն պաշտոնավարման առաջին իսկ օրերից նրանք սկսեցին վայելել պաշտոնի բերած արտոնությունները՝ շրջել թիկնապահներով եւ ուղեկցող մեքենաներով։ Տարանջատվել հասարակությունից, անխնա օգտվել պետական բյուջեից եւ հարկատուներիս հաշվին շուրջերկրա ճանապարհորդություններ կատարել:
Այս հարցում, անշուշտ, առաջամարտիկը ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է, հատկապես, տիկինը՝ Աննա Հակոբյանը: Տիկնոջ գերթանկարժեք մի քանի վոյաժները եւ այդ վոյաժների ընթացքում իրականացրած շոփինգները հայտնվեցին մամուլի էջերում՝ հակառակ նրա համառ ջանքերի, որով ցանկանում էր գաղտնի պահել: Բայց քննադատությունների տարափից ընտանիքը ոչ այնքան սթափվեց, որքան էլ ավելի ագրեսիվ դարձավ՝ պետական միջոցները վայելելու հարցում:
Ու որոշեցին իրենց առանձնատանը համեստի փոխարեն շքեղ վերանորոգում անել: Իսկ ամենազավեշտալին, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի արդարացումներն են: ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, Փաշինյանը մի բան էլ մուննաթ է եկել՝հո, չեն թողնելու պետական գույքը ավերակ դառնա:
«Դա պետական գույք է: Պետական շենքերը, եթե չվերանորոգենք, 5 տարի հետո դրանք ավերակ կդառնան»: Նիկոլ Փաշինյանը նոր աչքալուսանք էլ տվեց. «Այսօր կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում: Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև: Պետական գույքը պետք է սպասարկվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ծախսերի գաղտնի լինելուն, Փաշինյանը նշեց, որ բոլոր ծախսերն արվում են հիմնավորված. «Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա: Ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնե՞նք: Այն ծախսերը, որ արվում են, արվում են հիմնավորված»:
Իհարկե, մենք չենք կասկածում, որ երկու միլիոն դոլարը դուք ծախսել եք շատ հիմնավորված՝ հագուրդ տալով ազնվական ձեր ճաշակին, չենք էլ ասում, որ պետության ղեկավարի ընտանիքը պետք է ապրի փլատակների տակ: Բայց միթե դուք չէիք խոստացել, որ ժողովրդից ոչ մի բան չեք թաքցնելու, էլ չենք հիշեցնում, որ վիճելի հարցում յուրօրինակ հանրաքվե եք անելու՝ բաց քննարկելով կնճռոտ հարցերը: Հիմա ինչու եք թաքցնում ձեր մեծ ախորժակը, եթե վստահ եք, որ ամեն ինչ ճիշտ եք անում:

Անի Սահակյան

դիտվել է 21118 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am