Քաղաքական հետապնդում, ինչու է թիրախավորվել «ՀԱՅԵԼԻՆ»

Քիչ առաջ հարձակում են գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Չոր երիտասարդներ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել: Նրանք պահանջում են փակել լրատվամիջոցը եւ հայտնում են նաեւ պատճառը: Այն է՝ կայքում օրերս հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածը:
Այսպիսով, փորձենք հասկանալ, թե ինչու է այդ հոդվածը առիթ դարձել նման վայրագության: Հոդվածի բովանդակությունը Ադրբեջանի նախագահ Ալիեւի օրերս արված հայտնի հայտարարության մասին է: Հիշեցնենք, որ վերջինս անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը, հայտնել էր «Կցանկանայի անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Առաջին հերթին՝ դա մեղմ ասած սուտ է… Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»: Չկա որեւէ վերլուծություն, որ Ալիեւը լավ է արել, որ նման պատասխան է տվել, որ պետք է շուտ տա, ընդամենը ներկայացվել է սոսկ զարգացումների ժամանակագրություն: Չնայած որ ցանկացած լրագրող, վերլուծաբան կարող է եւ իրավունք ունի նաեւ իր տեսակետը, դիրքորոշումը հայտնել կատարվածի առիթով: Բայց միթե նյութի վերնագիրը հիմք է եւ որեւէ մեկին իրավունք է տալիս հարձակվել խմբագրության վրա: Գոնե անցած տասը տարիներին որքանով հիշում ենք՝ նման բան չի եղել:
Հայտնի է հարձակվողների ինքնությունը՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, բոլորն էլ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ կամ աջակիցներ: Ասել է թե՝ խմբագրության վրա հարձակվողը իշխանությունն է, իսկ թե ինչու, պարզից էլ պարզ է:
Երբեմնի լրագրող-խմբագիր վարչապետը թիրախավորում է ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցներն ու լրագրողներին:
Ակնհայտ է նաեւ, որ որպես հարձակման պատճառ նշվող հրապարակումը ընդամենը առիթ էր իշխանամերձ շրջանակների երկար ժամանակ կուտակված մաղձը ցուցադրելու համար։
Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետեւում նշմարվում են իշխանությունների ականջները եւ սա բացահայտ ոտնձգության առաջին ծիծեռնակն էր:
Ինչպես նաեւ սա քաղաքական հետապնդում կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանի եւ իր նկատմամբ:
Եթե իրավապահ մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկեն հարձակում գործած անձանց հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ, ապա կնշանակի, որ թեւակոխում են 37 թիվ՝ վախի ու ռեպրեսիաների ժամանակաշրջան: Կոչ ենք անում ՀՀ ՀՀ իշխանություններին ձեռնպահ մնալ մամուլի աշխատանքներին անհարկի միջամտելու փորձերից։ 2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության կարեւորագույն արդյունքը քաղաքացու իրավունքների եւ ազատությունների լիակատար իրականացումն է։ Հեղափոխությունը կատարվել է ՀՀ քաղաքացիների շնորհիվ եւ նրանց համար, իսկ իշխանությունների խնդիրն է նպաստել քաղաքացիների բոլոր, այդ թվում նաեւ՝ խոսքի ազատության իրավունքի իրականացմանը։

Անի Սահակյան

դիտվել է 4001 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am