Սինգապուրի վարչապետը 350 հազար դոլարով ինքնաթիռներ չի վարձում
Հրապարակը գրում է.Մինչ մեր վարչապետը ԱՄՆ է մեկնում չարտերային չվերթով՝ հատուկ ինքնաթիռ վարձելով, ինչի վրա պետական բյուջեից 350-380 հազար դոլար է ծախսվում, Սինգապուրի վարչապետը ճամփորդում է սովորական ռեյսային ինքնաթիռներով։ Նրա՝ 30 հոգուց ավելի պատվիրակությունը, որը ժամանել էր Հայաստան, օգտվել էր սովորական մահկանացուների համար նախատեսված չվերթից։
Մեզ ասացին, որ Սինգապուրից Հայաստան են ժամանել Քաթարով՝ Դոհայում վայրէջք կատարելով, ապա այնտեղից Երեւան ուղեւորվելով։ Ընդամենը հիշեցնենք, որ Սինգապուրում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ Համախառն ներքին արդյունքը, կազմում է 84 հազար դոլար, Հայաստանի՝ 4 հազար դոլարից մի քիչ ավելիի դիմաց։
