Սպանվել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում երկուշաբթի սպանված երկու մարդկանցից մեկը ԱՄՆ դեսպանության աշխատակից է եղել: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով դեսպանության ֆեյսբուքյան հաղորդագրությունը: Հաղորդվում է, որ սպանված աշխատակիցը Խուլհազ Մաննանն է: Բանգլադեշում ԱՄՆ դեսպան Մարսիա Սթիվենս Բլումը դատապարտել է «ատելության քայլն» ու կոչ արել Բանգլադեշի կառավարությանը «ձերբակալել սպանության ետևում կանգնած հանցագործներին»: Նշվում է, որ Մաննանը ընկերոջ հետ բնակարանում է եղել, երբ 5-6 երիտասարդ տղամարդիկ ներխուժել են տուն և դանակահարել երկուսին էլ մաչետեներով:
