Թուրքական բանակը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի հրթիռային կայանը
Թուրքական հրետանին ոչնչացրել է Սիրիայի տարածքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրթիռային կայանը, հայտնում է TASS-ը: Սարքավորումը տեղադրված է եղել սահմանից 6 կմ և Թուրքիայի Քիլիս քաղաքից 21 կմ հեռավորության վրա: Հրետանային հարվածի արդյուքնում ոչնչացվել է նաև ԴԱԻՇ-ի ութ զինյալ: Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել Քիլիս քաղաքի վրա ականանետային և հրթիռային կրակոցները: Անցած կիրակի այնտեղ պայթեց հինգ հրթիռ, որի հետևանքով զոհվեց երկու մարդ:
