Պուտինը զենքով փարատեց Ալիեւի մտահոգությո՞ւնը. ինչ է խոսվել Երեւանում

«Ժամանակ». ՌԴ նախագահ Պուտինի հետ Սոչիում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու ռազմատեխնիկական գործակցությունը: Ալիեւը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն 5 միլիարդ դոլարի պայմանագիր, որից 3-ն արդեն իրականացված է: Փաստորեն, Ադրբեջանի նախագահը խոսում է մնացյալ 2 միլիարդ դոլարի շուրջ պայմանավորվածության մասին:

Ապրիլյան քառօրյայից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակում Ռուսաստանը ստիպված էր որոշակիորեն սառեցնել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը: Միեւնույն ժամանակ Բաքուն էլ գուցե այդ հարցում ուներ որոշակի շահագրգռություն՝ Ռուսաստանի դեմ օգտագործել գնումների խաղաքարտը: Ի վերջո, Բաքուն Մոսկվայից սպառազինություն է գնում առաջին հերթին թերեւս այն պատճառով, որ դրա հետ մեկտեղ «գնում» է նաեւ դրա կիրառման՝ Հայաստանի դեմ դրա կիրառման քաղաքական իրավունքը, կամ առնվազն ստեղծում է քաղաքական մի իրավիճակ, երբ առնվազն տարակուսելի է դառնում Հայաստանի իբրեւ թե ռազմավարական դաշնակից պետության պահվածքը:


Դժվար է ասել՝ ապրիլյան քառօրյայից հետո Ռուսաստա՞նն էր ստիպված դադարեցրել ռազմատեխնիկական գործակցության, այսպես ասած, ինտենսիվ դինամիկան, թե՞ Բաքուն էր, Ռուսաստանից դժգոհ, սառեցրել գնումները: Գուցե որոշակիորեն առկա էին երկու փոխադարձ գործոնները, սակայն բուն խնդիրն այն է, որ Ալիեւը այժմ հայտարարում է փաստորեն «մնացած» 2 միլիարդ դոլարի սպառազինության շուրջ պայմանավորվածության մասին: Եվ այստեղ շատ կարեւոր է, թե ո՞րն է եղել այդ պայմանավորվածության, այսպես ասած, գինը կամ արժեքը:

Ռուսաստանը համաձայն է շարունակել մատակարարումները՝ պայմանով, որ Ադրբեջանը պետք է շարունակի զե՞րծ մնալ ռազմական որեւէ նշանակալի սադրանքից եւ առավել եւս՝ ագրեսիայից, թե՞ Բաքվին հաջողվել է Ռուսաստանի հանդեպ շանտաժով հասնել նրան, որ Մոսկվան, վերսկսելով ռազմատեխնիկական գործակցությունը, նաեւ վերսկսում է այն քաղաքական ասպեկտը, որ պարունակում է այն՝ Ադրբեջանին ագրեսիայի քաղաքական իրավունքի հեռանկարով:

Մյուս կողմից՝ հատկանշական է, որ պայմանավորվածության մասին Ալիեւը հայտարարում է Հայաստանում ԵՏՄ վեհաժողովի, Պուտին-Փաշինյան հանդիպման, նաեւ այն աննախադեպ ֆորմատի ֆոնին, որ վեհաժողովի առիթով ձեւավորվել էր Երեւանում՝ ՌԴ նախագահի, Իրանի նախագահի համատեղ ներկայությունը, շփումները Երեւանում: Այդ ֆորմատներն անկասկած մտահոգել են Ադրբեջանի նախագահին, առավել եւս, որ Սոչիում չկայացավ ՌԴ-Իրան-Ադրբեջան ֆորմատի երրորդ հանդիպումը, որ պլանավորվել էր օգոստոսին Սոչիում: Ըստ ամենայնի դրանից հետո Ալիեւը բավական ջանք է գործադրել քառամսյա դադարից հետո Պուտինին հանդիպելու համար, եւ հնարավոր է, որ առավելագույնը, ինչ կարողացել է ստանալ Ադրբեջանի նախագահը, 5 միլիարդ դոլարի սպառազինության մնացյալ 2 միլիարդ դոլարի մասը ստանալն է, ինչին Ռուսաստանը գնացել է թերեւս Իրանի հետ երեւանյան բանակցությունից հետո՝ Թեհրանին երաշխավորելով, որ այդ հանգամանքը կասկածի տակ չի դնի ռեգիոնալ կայունությունը:

Հայտնի է, որ Թեհրանն այդ իմաստով ամենազգայուն խաղացողներից է, եւ ամիսներ առաջ Իրանի պաշտպանության նախարարն էր հայտարարել, որ հյուսիսային սահմանին անվտանգության սպառնալիքի պարագայում Իրանը չի հապաղի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ անվտանգությունն ապահովելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 995 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am