Արարատ Միրզոյանը «պատռեց» Նիկոլ Փաշինյանի դեմքը

Ազգային ժողովը 98 կողմ, մեկ դեմ եւ երկու անվավեր ձայներով հաստատեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը։ Այն կուղարկվի ՍԴ, որտեղ դատավորները կորոշեն՝ բավարարել Իմ Քայլի դիմումը, թե մերժել։ Եթե ԱԺ քվեարկության արդյունքներով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվի, իշխանություններն այլ քայլերի կդիմնեն: Դիմումն ընդունելու համար հարկավոր է վեց դատավորի համաձայնություն։

Եթե ԱԺ քվեարկության արդյունքներով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվի, իշխանություններն այլ քայլերի կդիմնեն, հարցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց ․«Ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պիտի հասկանանք` պրոսեցը հիմա ինչպիսին պիտի լինի»։

Կասկած չկա, որ ԱԺ նախագահի մտքինը բացարձակապես չի տեղավորվում իրավականության սահմաններում, ճիշտ այնպես, ինչպես իրենց ներկայացրած ու ընդունած նախագիծը։ Իշխանականները հարցի քննության ժամանակ նույնիսկ չթաքցրեցին , որ իրենք քաղաքական արշավ են սկսել Հրայր Թովմասյանի դեմ։ Մի ամբողջ օր առանց ամաչելու, առանց կաշկանդվելու իմքայլականները նողկալի ու իրավունքից տասնյակ կիլոմետրեր հեռու ելույթներ ունեցան, որի պիկն, անշուշտ, նույն Արարատ Միրզոյանինն էր, ով իր ելույթը եզրափակեց հետեւյալ տողերով« Հրայր Թովմասյանը կորցրել է ՍԴ նախագահ լինելու շանսը, նա ուներ այդ շանսը և նա այդ շանսը կորցրել է»,- հայտարարեց ԱԺ նախագահը, այդպես էլ չմանրամասնելով՝ երբ եւ ինչպես է Թովմասյանը կորցրել։

Միթե կորցրել է այն բանի համար, որ Գլխավոր դատախազի պես հավատարմության երդում չտվեց անվերապահ կատարել իշխանությունների կամքը, պարել Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ։ Միթե կորցրել է այն պատճառով, որ չի քծնել, չի սողացել իշխանությունների առջեւ։ Իրականում եթե կուզեք հենց հիմա է ՍԴ-ի կայացման ժամանակը, եթե ինչպես դուք եք պնդում նախկինները թույլ չեն տվել գերագույն այդ դատարանին անկախ ու անաչառ գործել, ապա ինչ եք անում հիմա դուք։ Ասում եք, որ Հրայր Թովմասյանը, որի քաղաքական երբեմնի կուսակցությունն արդեն անցյալում է , պիտի հեռանա, որպեսզի ՍԴ-ն հանձնեք ձեր մտերիմ Վահե Գրիգորյանի՞ն, սա՞ է ՍԴ-ի կայացման գրավականը, սա է իշխանությունների պլանը։ Արարատ Միրզոյանը ըստ ամենայնի պատռեց, ջախջախեց Նիկոլ Փաշինյանի դեմքը, ՍԴ-ի հարցում նրա պլանները։ Ու եեթե կար մեկը, որ կասկածում էր այս գործընթացի քաղաքական լինելու հարցում, Արարատ Միրզոյանը միանգամից եւ վերջնականապս վերջ դրեց այդ կասկածներին՝ հնչեցնելով իր հայտնի ելույթը։ Հատկանշական է, որ Հրայր Թովմասյանի շանսի մասին բարձրաձայնում է չիշտ նույն մարդը, ով մեկ տարի առաջ հեգնում ու հումորով էր վերաբերում լրագրողների այն հարցադրումներին, թե իշխանությունը միգուցե Թովմասյանի հրաժարականն էլ պահանջի։

Անի Սահակյան

դիտվել է 21311 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am