Թուրքիան մտադիր է առգրավել և քանդել Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին. The New York Times

  Թուրքական կառավարությունն առգրավել է Դիարբեքիր քաղաքում գտնվող հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցին և մի շարք այլ վանքեր, ինչպես նաև մեծ թվով սեփականություններ` պնդելով, թե ցանկանում է վերականգնել տարածաշրջանը, սակայն ահազանգող բնակիչները մտավախություն ունեն, որ կառավարությունը դրանք քանդելու գաղտնի մտադրություն ունի: Այս մասին գրում է The New York Times պարբերականը: Ամերիկյան պարբերականի հոդվածում նշվում է, որ Թուրքիայի սրտում գտնվող և մեծամասամբ քրդերով բնակեցված Դիարբեքիրում մեկ տարի շարունակ ծանր մարտեր են ընթանում, քանի որ թուրքական զինուժը պատժիչ արշավ է սկսել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների նկատմամբ` դրանով իսկ խախտելով երկու տարի տևած հրադադարը: «Շատ բնակավայրեր ավերակ են դարձել, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Սուրբ Կիրակոսը` խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը Միջին Արևելքում, վնասվել է կռիվների ընթացքում և ստիպված փակել իր դռները: Ե՛վ հայերը, ում համար Սուրբ Կիրակոսը կարևորագույն մշակութային կոթող է, և՛ քրդերը  ահազանգում են կառավարության քողարկված ծրագրի մասին, ըստ որի մտադիր են այդ բնակավայրերում, որտեղ փոքրամասնություններ են բնակվում, շքեղ բնակելի համալիրներ կառուցել, որը հասանելի կլինի հարուստ վերնախավին», - ասվում է հոդվածում: «Էթնիկական և կրոնական պայքարը  ժողովրդագրական ինժեներությամբ լուծելու թուրքական կառավարությունը քաղաքականությունը մեկ դարյա պատմություն ունի», - կարծում է թուրք պատմաբան  Թաներ Աքչամը: Նկարագրելով  Սուրբ Կիրակոս եկեղեցին՝ պարբերականը նշում է, որ այն փակվել է 1960-ականներին՝ այցելությունների բացակայության պատճառաբանությամբ, իսկ  2011-ին այն վերաբացվել է՝  ի նշան հաշտեցման քաղաքականության, որի  շրջանակներում  Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր է  Դիարբեքիրը դարձնել զբոսաշրջային քաղաք: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  վերջերս ասել է, որ կառավարությունը հարավը կվերածի «իսպանական Տոլեդոյի»: «Հայերի և քրդերի համար Թուրքիայի մտադրությունների հանդեպ անվստահությունը խոր արմատներ ունի: Հայերի մոտ դեռ թարմ են Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան թուրքերի իրականացրած Ցեղասպանության հիշողությունները, որի հետևանքով 1.5 մլն հայեր են զոհվել», - եզրափակում է պարբերականը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am