Միջազգային գործընկերները պետք է ֆիքսեն՝ Ալիևը չի ուզում գնալ արցախյան հարցի հանգուցալուծմանը.Ռուբեն Ռուբինյան (video)
Լրագրողների հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն, այսօր անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ և գոյություն չունի Ղարաբաղի ժողովուրդ», ասաց.« Ադրբեջանը, ըստ էության, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում: Ի՞նչ էր Հայաստանի վարչապետի ասածը. կա հակամարտություն և եթե այդ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում, և եթե մենք ուզում ենք հասնել այդ հանգուցալուծմանը, ապա անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդը համաձայն լինեն դրան»:
Մանրամասները՝ տեսանյութում.
