Փաշինյանը շատ շուտով կհանձնի իշխանությունը

ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոններից Արթուր Վանեցյանի եւ Վալերի Օսիպյանի հրաժարականները շարունակում են ներքաղաքական օրակարգի անկյունաքարային հարցերից մեկը մնալ: Ի վերջո, ինչու հեռացան Վանեցյանն ու Օսիպյանը այն էլ այդքան աղմկոտ ձեւով: Հիշենք հատկապես Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստն ու <<Կանգ առ>> նախազգուշացնող կոչն ուղղված Նիկոլ Փաշինյանին, որին հաջորդեց հեռահար բանավեճը սպայի պատվի ու ուսադիրների թեմայով:

Վանեցյանի հրաժարականի սկանդալային աղմուկն էր թերեւս, որ Նիկոլ Փաշինյանին դրդեց իր խորհրդական նշանակել մի քանի օր հետո պաշտոնից ազատված Վալերի Օսիպյանին: Մենք գրեցինք, որ Օսիպյանը նույնիսկ տեղյակ չի եղել խորհրդական նշանակվելու մասին եւ ոստիկանապետի պաշտոնից հրաժարվելուց անմիջապես հետո մեկնել է արձակուրդ ու մեր աղբյուրներն ասում էին, որ վերադառնալուն պես կհրաժարվի խորհրդականի պաշտոնից: Այսօր լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Օօսիպյանը մերժել է Փաշինյանի առաջարկը՝ խորհրդական աշխատելու մասին եւ ազատման դիմում գրել, իհարկե, լուրը պաշտոնապես չհաստատվեց, ճիշտ հակառակը՝ հերքվեց, բայց մեր տեղեկություններով Օօսիպյանն իսկապես ցանկություն չունի խորհրդական աշխատելու, պարզապես Նիկոլ Փաշինյանի բացատրական զրույցից հետո չի ցանկացել սրել հարաբերությունները:

Այս հրաժարականների շուրջ բոլոր հրապարակումներն ու հայտարարություններն ըստ էության վերջնականապես փաստում են մի անհերքելի ճշմարտություն, որ թե Վանեցյանի, թե Օսիպյանի դեպքում նրանցից ազատվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ինչպես փորձում են ներկայացնել վարչապետի թիմն ու իշխանական քարոզչամեքենան, այլ այս պաշտոնյաներն ազատվել են սեփական դիմումի համաձայն:
Եւ հիմա հասնելով հրաժարականների բուն պատճառներին, որքան էլ ներկայացվի, թե Վանեցյանն ու Օսիպյանը դժգոհություններ են ունեցել իշխանության եւ ի մասնավորի Փաշինյանի վարած քաղաքականության հետ, ասենք Օսիպյանի ոխերիմ Սասնա ծռերի ընդունելությունից հետո նրա ազատման դիմումը , հիրավի, պատվի հարց էր, կամ Վանեցյանի պարագայում նրան դրդել են քաղաքական ձերբակալություններ անել: Փաստն այն է, որ այդ մարդիկ մեկ տարուց ավել աշխատել են համակարգում ու կատարել Փաշինյանի հրամանները: Հետեւաբար, որն հեռացման իրական պատճառը:
Գաղտնիք չէ, որ եւ ոստիկանությունը, եւ առավել եւս ԱԱԾ-ն բոլոր թելերով կապված է Ռուսաստանի հետ, սրանք այն կառույցներն են, որոնք չգրված օրենքով փոխգործակցության մեջ են ռազմավարական գործընկեր երկրի հետ:

Ըստ ամենայնի Ռուսաստանից այս արդեն նախկին պաշտոնյաներին հուշել են մի այնպիսի բան, որը հայտնի չէ մեզ ու դրանից հետո է, որ հրաժարականներն այլընտրանք չեն ունեցել: Իսկ սա նշանակում է, որ խորքային գործընթացներ են գնում իշխանությունների դեմ, որոնց վերջնարդյունքում այսօրվա իշխանությունները գուցե այլեւս չլինեն ու հենց այդ համատեքստում է ընկալվում հրաժարականների նպատակահարմարությունը:

Անի Սահակյան

դիտվել է 9625 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am